Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություններ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

31.01.2018

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Մալիշկա և Եղեգիս համայնքների ղեկավարների և ֆինանսական բաժնի պատասխանատուների մասնակցությամբ, անցկացրեց աշխատանքային խորհրդակցություններ, որոնցընթացքում քննարկվեցին նշված համայնքների 2018 թվականի բյուջեների հավաքագրման խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների, համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգի և ընթացքի, ինչպես նաև հնարավոր խնդիրների և վերջիններիս լուծման հնարավորությունների հետ կապված հարցեր:  

Խորհրդակցություններին  ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և մարզպետարանի աշխատակազմի  ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները:
Քննարկում ծավալվեց գործարար ծրագրերի վարկային տոկոսների սուբսիդավորման կարգիև Վայոց ձորի մարզի համայնքներում դրա կիրառման հնարավոր ուղիների շուրջ: Սա, ըստ էության, էական ազդեցություն կունենա համայնքների տնտեսությունների զարգացման գործընթացում:
Խոսելով համայնքապետարանների հաստիքացուցակների ձևավորման վերաբերյալ, մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ յուրաքանչյուր համայնքապետարան պետք է ունենա մասնագետներ բոլոր ոլորտներից, որպեսզի համագործակցությունը և աշխատանքային գործընթացը ինչպես մարզպետարանի, այնպես էլ այլ պետական և ոչ պետական կառույցների միջև առավել արդյունավետ լինի:
Քննարկվեցին համայնքների զարգացման ծրագրերի մշակման, գյուղատնտեսական գարնանային նախապատրաստական աշխատանքների ընթացքի, աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման, հողերի օտարման և վարձակալության, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների տարեկան աշխատանքային ծրագրի կազմման հետ կապված հարցեր:
Խոսելով համայնքների թվայնացման և ավագանու նիստերի և մասսայական միջոցառումների օնլայն հեռարձակման անհրաժեշտության մասին, մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ Վայք, Ջերմուկ և Արենի համայնքները զինված են հեռարձակման համար անհրաժեշտ տեխնիկայով, իսկ մյուս համայնքներում այս խնդիրը գտնվում է քննարկման փուլում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40