Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի անդրանիկ նիստը

31.01.2018

Այսօր՝  հունվարի 31-ին, կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2018 թվականի անդրանիկ նիստը` կոմիտեի նախագահ,  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, Վայքի և Եղեգնաձորի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների ղեկավարները:
Օրակարգում ներառված էր՝ 2018թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունում, Եղեգնաձորի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում, Վայքի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում անցկացված 2017-2018 թվականների բյուջետային տարվա գործունեության համապատասխանության աուդիտի հաշվետվությունների ներկայացում:
2.Վայոց ձորի մարզպետարանի 2017թ.-ի ներքին աուդիտի  տարեկան ծրագրի ամփոփ հաշվետվության ներկայացում:
Հարցերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցի վերաբերյալ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ Սամվել Թարվերդյանը, Նարինե Մաղաքյանը:
Նիստը որոշեց`
1. Ներկայացված հաշվետվություններն ընդունել ի գիտություն:
2. Վայոց ձորի մարզպետարանի 2017թ.-ի ներքին աուդիտի տարեկան ծրագրի ամփոփ հաշվետվությունն ընդունել ի գիտություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:44:17