Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկում

22.02.2018

2018 թվականի փետրվարի 23-ին, ժամը 16.00 տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի ավագանու թիվ 2 նիստը: Նիստը վարելու է համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը: Նիստի օրակարգում ընդգրված են հետևյալ հարցերը.

1. Օրակարգի հաստատում:
2. Գլաձոր համայնքի Գլաձոր և Վերնաշեն բնակավայրերում խմելու ջրի սակագին սահմանելու մասին:
3. Գլաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային ատեստավորման հանձնաժողովում համայնքի ավագանու անդամների անհատական և քանակական կազմը հաստատելու մասին:
4. Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին:
5. Գլաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը հաստատելու մասին:
6. Քաղաքացի Դավիթ Հարությունյանի հետ կնքված վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին:
7. <<Գլաձոր համայնքային տնտեսություն>> ՀՈԱԿ-ին գույք տրամադրելու մասին:
8. Քաղաքացի Տիգրան Սամվելի Եղոյանին արոտավայր տրամադրելու մասին:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40