Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի 2017 թ. գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվություն

22.02.2018

 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ
2017թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

ՀՀ Վայոց ձորի մարզում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացվել է պետական և համայնքային շահերի ներդաշնակման, հանրապետական գործադիր մարմինների և նրանց տարածքային ծառայությունների հետ համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցման հիման վրա: 2017թ. ընթացքում մարզպետի կողմից հրավիրվել է մարզխորհրդի 2 նիստ: Մարզխորհրդի նիստերում, խորհրդակցություններում քննարկվել են մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր: Մարզպետի կողմից ընդունվել և արձակվել են համապատասխանաբար 145 որոշումներ և 79 կարգադրություններ:
Մուտքագրվել է ընդհանուր քանակով 7673 և առաքվել 9788 փաստաթուղթ: Մարզպետը համագործակցված աշխատանքներ է տարել հանրապետական գործադիր իշխանության մարմինների տարածքային ծառայությունների հետ:
Մարզպետի մոտ յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթվա ուրբաթ օրերին կազմակերպված ընդունելություններին ընդհանուր թվով մասնակցել են 1656 քաղաքացիներ, որոնցից 1452 քաղաքացու դրամական օգնություն է տրամադրվել, 37 հաշմանդամներ ստացել են առողջարանային վերականգնողական ուղեգրեր, իսկ 33-ը պետպատվերի շրջանակներում ստացել են համապատասխան բուժօգնություն: Մարզպետի մոտ ընդունելության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար տեղադրվում է մարզպետարանի պաշտոնական կայքէջում:
2017թ-ի ընթացքում ստացվել է 1718 դիմում:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան դիմել են՝
1. Բնակարանային և քաղաքաշինական հարցերով՝ 28 քաղաքացի, որից 21-ի խնդրանքը բավարարվել է, 4-ինը` մերժվել, 3 դիմում ընթացքի մեջ է: (Բնակարանային պահանջի դիմումները մերժվել են մարզպետարանի իրավասությունից դուրս լինելու պատճառով):
2. Առողջապահական բնույթի 72 դիմումից դրական պատասխան է ստացել 71-ը, 1 դիմում ընթացքի մեջ է: (Առողջապահական հարցերով դիմած քաղաքացիները մերժվել են պետ. պատվերի և առողջարանային ուղեգրերի սահմանափակ լինելու պատճառով):
3. Աշխատանքի հարցերով դիմած 31 քաղաքացիներից 21-ի պահանջին դրական ընթացք է տրվել, 7 դիմում մերժվել է, 3 դիմում ընթացքի մեջ է /դիմումները մերժվել են աշխատատեղ չլինելու պատճառով/:
4. Գյուղատնտեսական հարցերով դիմել են 8 քաղաքացի և ստացել դրական պատասխան:
4. Կրթության և մանկական հիմնարկներին առնչվող հարցերով դիմել են 30 քաղաքացի և բոլորն էլ ստացել են դրական պատասխան:
5. Հողաշինության հարցերով դիմած 20 քաղաքացիներից, 18-ը ստացել են դրական պատասխան, 2 դիմում ընթացքի մեջ է:
6. Որդեգրման, մանկատնից երեխային վերադարձնելու և ներառական կրթության վկայագիր տրամադրելու հարցերով դիմել են 67 քաղաքացիներ 65-ն ստացել են դրական պատասխան, 2 դիմում ընթացքի մեջ է:
7. Այլ բնույթի 10 դիմում է ստացվել:
8. Սեփականաշնորհման բնույթի դիմումներ ներկայացրած քաղաքացիներին առաջարկվել է դիմել դատարան
Տարվա ընթացքում ՀՀ Նախագահի ու կառավարության աշխատակազմերից, ինչպես նաև հանրապետական գործադիր իշխանության մյուս մարնիններից ստացվել ու ՀՀ Վայոց ձորի մարզպետին են վերահասցեագրվել 33 դիմումներ, որից՝ 4-ը ստացվել են Ջերմուկի, 13-ը Վայքի, 16-ը Եղեգնաձորի տարածաշրջանից:
2017թ. ընթացքում մարզպետարանի հաստիքային միավորների թիվը կազմում է 91-ը, որից քաղաքացիական ծառայության պաշտոնները՝ 74: Ըստ հաստատված պլան-գրաֆիկի ՀՀ ՎՁՄ մարզպետարանի աշխատակազմի 15 քաղաքացիական ծառայողներ վերապատրաստվել են քաղաքացիական ծառայության ծրագրերով:
2017 թվականի երկրորդ կիսամյակում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով 3 մրցույթներ են անցկացվել: Երկուսը՝ (վարչությունների գլխավոր մասնագետներ՝ առողջապահության և սոցապ վարչության պետի տեղակալ, ՏԻ և ՀԳՄ վարչության գլխ. մասնագետ) ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում, իսկ մեկը (զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ) ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմում:
Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի 2017թ.-ի տարեկան հաստատված ծրագրի շրջանակներում <<Ներքին աուդիտի մասին>> ՀՀ օրենքի,ՀՀ ֆինանսների նախարարի 17.02.2012թ.-ի թիվ 143-Ն հրամանի համաձայն ներքին աուդիտի բաժնի կողմից 2017թ.-ին նախատեսվել և իրականացվել է 40 միավոր աուդիտ, որից 20 միավոր մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներում,3 միավոր մարզային ենթակայության առողջապահական ՓԲԸ-ներում, 5 միավոր մարզային ենթակայության առողջապահական ՊՈԱԿ-ներում, 1 միավոր մարզային ենթակայության << Եղեգնաձորի երկրագիտական թանգարան >> ՊՈԱԿ-ում, 1 միավոր մարզային ենթակայության <<Եղեգնաձորի երաժշտական դպրոց>> ՊՈԱԿ-ում, 1 միավոր մարզային ենթակայության <<Եղեգնաձորի մշակույթի կենտրոն>>ՊՈԱԿ-ում ,2 միավոր մշակույթային միջոցառումներ, 4 միավոր մարզպետարանի գնումների գործընթաց, 3 միավոր մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում: ՊՈԱԿ-ներում, ՓԲԸ-ներում,մշակույթային միջոցառումների կտրվածքով իրականացվել է ֆինանսական աուդիտ, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում և գնումների գործընթացի գնումների օրենսդրությանը համապատասխանության աուդիտ՝ գործունեության ոլորտը կարգավորող օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության աուդիտ:

Ամբողջ հաշվետվությունը 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58