Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Վայոց ձոր մարզի մշտական գործող հանձնաժողովի 2018 թվականի անդրանիկ նիստը

26.02.2018

  Ս/թ փետրվարի 26-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2018 թվականի անդրանիկ նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ:
Օրակարգում ընդգրկված էին՝ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Արին բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.03հա արոտի նպատակային նշանակությունը փոխելու, Զառիթափ համայնքի վարչական տարածքում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.03հա այգու նպատակային նշանակությունը փոխելու, Զառիթափ համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղ արտադրական նշանակության 0.01085հա նպատակային նշանակությունը փոխելու, Եղեգիս համայնքի (Արտաբույնք բնակավայրի) վարչական տարածքում գտնվող 0.362հա քաղաքացու և 0.0543հա համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ, Զառիթափ համայնքի (Գոմք բնակավայրի) վարչական տարածքում գտնվող 0.216հա արոտի և 0.2352հա այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ հարցերը.
Նշված հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովը քննարկվող հարցերի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53