Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

26.02.2018

  Այսօր` փետրվարի 26-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները:
Քննարկվեցին շինթույլտվությունների և քաղաքաշինության ոլորտում ներդրումների արդյունքում կատարված շինարարական աշխատանքների մակերեսներին, ինչպես նաև կիսկառույց շինություններին վերաբերող հարցեր:
Ներկայացվեց պետական աջակցության ծրագրով մարզի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գարնանացան սերմացուի ներկրման գործընթացին վերաբերող հարցեր:
Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը՝ կազմել կապիտալ ներդրումների արդյունքում կատարված շինաշխատանքների ընդհանուր ծավալների վերաբերյալ տեղեկանք, իսկ աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին՝ ներկայացնել գյուղոլորտի 2016 և 2017 թվականների արդյունքների համեմատական տվյալները և 2018 թվականի սպասվելիք արդյունքները:
Ներկայացվեց համայնքների զարգացման հնգամյա ծրագրերում արտակարգ իրավիճակներին վերաբերող բաժինների ներառմանը, <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում մարզի համայնքներում կատարվող աղբահանության և սանմաքրման աշխատանքներին վերաբերող հարցեր:
Քննարկվեց համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներին, այդ թվում աղբահանությունը ծախսածակմամբ իրականացնելուն վերաբերող հարցեր: Այս հարցի առիթով մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ անհրաժեշտ է տարբերակել, որ աղբահանությունն ու սանմաքրման աշխատանքները տեղական բյուջեի տարբեր հոդվածներով են ֆինասավորվում:
Ներկայացվեց սոցիալական, առողջապահության ոլորտների խնդիրները, կարևորելով սկրինինգային ուսումնասիրությունները, մատուցվող բուժծառայությունների որակի բարձրացումը և վճարովի ծառայությունների գումարների ավելացմանը նպաստող պայմանների կիրառման անհրաժեշտությունը:
Այնուհետև ներկայացվեց կրթության ոլորտին, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր, որոնց առիթով մարզպետը հանձնարարեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին՝ ուշադրության կենտրոնում պահել դպրոցական առարկայական օլիմպիադաների, <<Կորյուն>> ռազմամարզական խաղերի և Սպարապետի ծննդյան օրվա՝ մարտի 5-ի կապակցությամբ <<Պատանի երկրապաների>> երդման արարողության կազմակերպական աշխատանքների ընթացքը:
Խոսվեց ցածր տոկոսադրույքներով վարկավորվող(սուբսիդավորվող) ծրագրերին մարզից ներկայացվող հայտերի մասին:
Քննարկվեց նաև իրավական ոլորտին, ճանապարհների ձմեռային պահպանությանը, աուդիտի ուսումնասիրություններին, հողօգտագործման բնագավառին, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առընչվող հարցեր:
Մարզի ղեկավարը խորհրդակցության ավարտին ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին մի շարք հանձնարարություններ տվեց՝ ուղղված աշխատանքային խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:57:28