Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը 28.08.2017

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մկրտիչ Մանուկյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի կրթական հաստատությունների տնօրենները, փոխտնօրենները: Բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Հ. Սարգսյանը: Մարզպետը շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, մաղթելով արդյունավետ ուսումնական տարի: Խորհրդակցության օրակարգում ընդկրգված էին հետևյալ հարցերը՝

Իրազեկում

Իրազեկում 28.08.2017

 <<Վեոլիա Ջուր>> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի՝ Շահումյան փողոցի, Նարեկացի 6, Սպանդարյան 2 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

Վայոց ձորի մարզն իր զբոսաշրջային հնարավորություններով 22.08.2017

Վայոց ձորի մարզ այցելած զբոսաշրջիկների համար այս հոլովակը կարող է լավ ուղեցույց հանդիսանալ: Ֆիլմը պատրաստվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից:

Անցկացվեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Անցկացվեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 21.08.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ, մարզպետի տեղակալների, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնկացությամբ անցկացվեց գործակարգավարան հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցության սկզբում մարզի ղեկավարը շնորհավորեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի տեղակալ Աղվան Հարությունյանին աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ տեղեկացնելով, որ համապատասխան կարգադրության համաձայն Ա. Հարությունյանը արտամրցութային կարգով նշանակվել է վարչության պետ: Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով:

Շնորհակալություն եմ հայտնում օրհասական պահին արագ արձագանքի և օգնության համար

Շնորհակալություն եմ հայտնում օրհասական պահին արագ արձագանքի և օգնության համար 18.08.2017

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն է հայտնում պետական գերատեսչություններին և կառույցներին, մասնավոր կազմակերպություններին և անհատ անձնաց օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի Արտավան գյուղում բռնկված հրդեհի մարման ընթացքում ցուցաբերած օպերատիվ աշխատանքի համար: Հրդեհի կանխման և մարման աշխատանքներում հսկայածավալ աշխատանք և աջակցություն են ցուցաբերել ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային զորամիավորման ղեկավարությանը` ապահովելով զինվորների ակտիվ մասնկացությունը հրդեհաշրջման աշխատանքներում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ստեղծվել է օպերատիվ խումբ` Փրկարար ծառույության տնօրեն Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ: Աշխատանքներին օնլայն եղանակով հետևում էր ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԱԻ նախարարության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ղեկավարությանը և փրկարարներին օպերատիվ աշխատանքի համար: Հրդեհաշիջման աշխատանքներում մեծագույն աշխատանք են իրականացրել ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունը, Եղեգնաձորի, Ջերմուկի և Վայքի ոստիկանները` իրենց պետերի գլխավորությամբ:

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2017 թվականի 2-րդ նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2017 թվականի 2-րդ նիստը 18.08.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահիլճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2017 թվականի 2-րդ նիստը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարները, համայնքների ղեկավարներ, աշխատակազմի քարտուղարներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ և դպրոցների տնօրեններ: Նիստին հրավիրվել են նաև մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ: Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը` 1. ,,ՀՀ Վայոց ձորի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերն առավել արդյունավետ օգագործելու և ինտենսիվ այգիներ հիմնելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին` կապված 2017 թվականի հուլիսի 28-ին ՀՀ վարչապետի կողմից Վայոց ձորի մարզում անցկացրած արտագնա նիստի արձանագրությամբ տրված հանձնարարականի կատարման հետ,,: 2. ,,Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին,,: 3. ,,Զորահավաքային նախապատրաստական աշխատանքների մասին,,:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 17:24:57