Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվեց դպրոցականների սպորտլանդիայի վայոցձորյան տարածաշրջանային փուլի մրցումները

26.03.2018

   Ավարտվեց դպրոցականների 2 տարիքային խմբերի (1-3-րդ դասարաններ և 4-7-րդ դասարաններ) սպորտլանդիայի վայոցձորյան տարածաշրջանային փուլի մրցումները: Ընդհանուր թվով մրցումներին մասնակցեցին 320 աշակերտներ՝ Վայքի տարածաշրջանից մասնակցեց 110 աշակերտ, իսկ Եղեգնաձորի տարածաշրջանից՝ 210:
Սպորտլանդիայի մարզային փուլին մասնակցելու իրավունք նվաճեցին՝ Վայքի տարածաշրջանում 1-3-րդ դասարանների տարիքային խմբում՝ Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցի և Վայքի քաղաքի հիմնական դպրոցի թիմերը, 4-7-րդ դասարանների տարիքային խմբում՝ Ջերմուկի թիվ 3 և Զառիթափի միջնակարգ դպրոցների թիմերը:
Եղեգնաձորի տարածաշրջանում 1-3-րդ դասարանների, ինչպես նաև 4-7-րդ դասարանների տարիքային խմբերում մարզային փուլին մասնակցելու իրավունքը նվաճեցին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական և Արենիի միջնակարգ դպրոցների թիմերը:
Դպրոցականների սպորտլանդիայի մարզային փուլը կկայանա ապրիլի 19-20-ը: Մարզային փուլի երկու տարիքային խմբերի հաղթող թիմերը իրավունք կնվաճեն մասնակցելու մայիսին կայանալիք հանրապետական փուլի մրցումներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53