Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

26.03.2018

 Այսօր՝ մարտի 26-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները:
Ներկայացվեց 2018 թվականի պետական ներդրումային ծրագրերը, ինչպես նաև համայնքային ծրագրերի (ոռոգելի և խմելու ջրագծերի վերանորոգում, միջհամայնքային ճանապահների խճապատում ) մասին տեղեկատվություն: Ի կատարումն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Վայոց ձոր կատարած այցի շրջանակում կազմված արձանագրության համաձայն տրված հանձնարարականի, ներկայացվեց այն համայնքները, որոնցում փողոցային լուսավորության խնդիրը լուծված է և նշվեց այն համայնքները, որտեղ փողոցային լուսավորության խնդիրներ կան: Մարզպետը մեկ անգամ ևս հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը ուշադրության կենտրոնում պահել մարզի տարածքում ծավալվող շինարարական աշխատանքներում աշխատատեղերի ստեղծման գործը և պարբերաբար տեղեկություն ներկայացնել ոլորտում ստեղծված ժամանակավոր և մշտական աշխատատեղերի վերաբերյալ: Ներկայացվեց մարզում կատարված գարնանացանի, պետական աջակցության ծրագրով մարզի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գարնանացան սերմացուի, պարարտանյութերի, ինչպես նաև անասնաբուծական տոհմային տնտեսությունների ստեղծման գործընթացին վերաբերող հարցեր:
Ներկայացվեց համայնքների կողմից տնտեսվարող բոլոր սուբյեկտների հետ աղբահանության պայմանագրերի կնքման քանակը և նշեց, որ այն հասել է շուրջ 85 տոկոսի: Հ. Սարգսյանը հանձնարարեց՝ զբաղվել որպեսզի ընթացիկ շաբաթվա վերջին գործընթացն ավարտվի: Խոսվեց նաև ապրիլի 14-ին կայանալիք շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների մասին:
Ներկայացվեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը: Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը՝ ուշադրություն կենտրոնում պահել համայնքների եկամուտների և ծախսերի համապատասխանության խնդիրը: Կարևորվեց համայնքների ապառքների ներառումը 2018 թվականի համայնքային բյուջեներում:
Ներկայացվեց սոցիալական, առողջապահության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների խնդիրները: Մարզպետը հետաքրքրվեց մատուցվող բուժծառայությունների որակով, վճարովի ծառայությունների գումարների գանձման ընթացքով, մշակութային հոբելյանական ծրագրերով, դպրոցականների սպորտլանդիայի տարածաշրջանային փուլի արդյունքներով և առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մեր մարզի մասնակիցների ցուցանիշերով:
Խոսվեց սուբսիդավորման նպատակով համայնքներից արդեն ներկայացված հայտերի և ներկայացվելիք հայտերի մասին, որի առիթով մարզպետը հանձնարարեց զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծություն բաժնի պետին՝ ծրագրերը ներկայացնելուց առաջ համոզվել՝ արդյո՞ք համայնքների ֆոնդային բյուջեներում եղած գումարի շրջանակում հնարավոր է կատարել նշված ծրագրերի համաֆինանսավորումը:
Քննարկվեց նաև իրավական ոլորտին, ճանապարհների պահպանությանը աշխատանքներին, աուդիտի ուսումնասիրություններին, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առընչվող հարցեր:
Խորհրդակցության ավարտին ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները մարզպետի կողմից ստացան համապատասխան հանձնարարություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53