Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուրբ  թարգմանիչ Վարդապետների տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Խաչիկում

Սուրբ թարգմանիչ Վարդապետների տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Խաչիկում 18.10.2017

Սուրբ թարգմանիչ Վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոնի օրը, Խաչիկ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնի առիթով մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ, որին մասնակցում էին Խաչիկ համայնքի եկեղեցու ծխական համայնքը և Երևանի տարբեր եկեղեցիների ծխական համայնքների ուխտավորներ: Օրվա պատարագիչն էր Նորավանքի հոգևորհովիվ Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը: Ս. Պատարագի երգերը կատարվեց եկեղեցու մանկական երգչախմբի կողմից: Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու, ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանը: Բարեշնորհ Արսեն սարկավագը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացվող շաբաթօրյակի վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացվող շաբաթօրյակի վերաբերյալ 18.10.2017

2017 թվականի հոկտեմբերի 21-ին > ծրագրի շրջանակներում անցկացվելու է հանրապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում մարզի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին: Լրացուցիչ տեղեկությունների համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել > ծրագրի շրջանակներում ձևավորված Վայոց ձորի մարզային հանձնաժողովի հետ (+374281) 2.30.61 կամ (+37477) 21 21 73 հեռախոսահամարով:

Կայացավ քաղաքացիների հոկտեմբեր ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների հոկտեմբեր ամսվա ընդունելությունը 17.10.2017

2017 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 129 քաղաքացի, ընդունելության էին եկել 131-ը: Ընդունելության եկած 128 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնցից 127-ի խնդրանքը բավարարվել է, իսկ 1 քաղաքացու խնդրանքը մերժվել է, քանզի նույն օրը նույն ընտանիքից երկրորդ անդամն է եղել ֆինանսական օժանդակության խնդրանքով: Երեք քաղաքացիներ դիմել էին շենք-շինությունների ներսի և տանիքի վերանորոգմանը օժանդակելու խնդրանքով: Մարզպետ Հ. Սարգսյանը, վերջիներիս հարցերն ուսումնասիրելու և հնարավորության դեպքում օժանդակելու նպատակով,

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 16.10.2017

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությանյանը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների և մարզպետի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ հանդես եկան հաղորդումներով, ինչպես նաև ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները: Զեկուցվեց,

Պարզաբանում

Պարզաբանում 16.10.2017

  Մամուլում օրերս տեղ գտած ՀՀ Վայոց ձորի մարզի Հորբատեղ համայնքի հիմնական դպրոցի աշակերտների կրթությունը հարևան Արտաբույնք համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպելու խնդրին վերաբերող <<Տրանսպորտ չլինելու պատճառով երեխաները դպրոց չեն հաճախում>> հրապարակման վերաբերյալ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ՏՀԿ բաժնի կողմից արված պարզաբանում-հերքումը : Տեղեկացնենք նաև, որ Վայոց ձորի մարզում հանրակրթությունից դուս մնացած երեխաներ չկան:

Այցելություն <<Սյունիք-Զարգացում>> ՀԿ-ի Այգեգործության զարգացման ծրագրի շրջանակներում մարզում հիմնված սառնարանային տնտեսություն

Այցելություն <<Սյունիք-Զարգացում>> ՀԿ-ի Այգեգործության զարգացման ծրագրի շրջանակներում մարզում հիմնված սառնարանային տնտեսություն 16.10.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելեց > ՀԿ-ի Այգեգործության զարգացման ծրագրի շրջանակներում մարզում հիմնված սառնարանային տնտեսություն, որը հագեցած է ժամանակակից սառեցման չափանիշներին համապատասխան ջերմամեկուսացման համակարգով: Այցի ընթացքում մարզպետին ուղեկցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Աղվան Հարությունյանը և զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը: Սառնարանային տնտեսության ամբողջական հզորությունը 80 տոննա է` երեք առանձին խցիկներով: Այգեգործության զարգացման ծրագրի ղեկավար Նաիրա Հարությունյանի խոսքով ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին, որի նպատակն է տեղի այգեգործներին ապահովել բարձրորակ այգեգործական նյութերով և գործիքներով, բարելավել տեղի այգեգործների հմտությունները, ինչպես նաև ապահովել նոր և այլընտրանքային շուկա՝ ընդլայնելով տեղի արտադրանքի իրացման մասշտաբները: Հանդիպման ընթացքում Հ. Սարգսյանը նշեց,

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-23 16:27:59