Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

سñ½Ï»ÝïñáÝ ºÕ»·Ý³ÓáñáõÙ ³Ýóϳóí»ó ͳé³ïáõÝÏ ÝíÇñí³Í ³åñÇÉÛ³Ý ù³éûñÛ³ å³ï»ñ³½ÙÇ 2-ñ¹ ï³ñ»ÉÇóÇÝ

11.04.2018

Այսօր` ապրիլի 11-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցեց Եղեգնաձոր քաղաքի Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի ծառուղում կազմակերպված ծառատունկին:
Ծառատունկն անցկացվեց ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի նախաձեռնությամբ և նվիրված էր Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ապրիլյան քառօրյա պատերազմի 2-րդ տարելիցին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշե Տերտերյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգամ Մարգարյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ինչպես նաև ՀՀ Երկրապահ կամավորական միության Վայոց ձորի մարզային կառույցիների ներկայացուցիչներ, աշակերտներ, ուսուցիչներ և բազմաթիվ վայոցձորցիներ:
Միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկան և արցախյան ազատամատում և ապրիլյան քառօրյում զոհվածների հիշատակը հարգեցին ՀՀ ԿԳՆ Եղեգնաձորի ավագ դպրոցի աշակերտները, որից հետո տեղի ունեցավ ծառատունկը:
Նշենք, որ ծառատունկին ներկա պետական այրերը անվանական ծառեր տնկեցին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53