Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

16.04.2018

  Այսօր՝ ապրիլի 16-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության սկզբում ներկայացվեց <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում ս/թ ապրիլի 14-ին կայացած չորրորդ համապետական շաբաթօրյակի ընթացքում կատարված աշխատանքների մասին և ներկայացվեց արդյունքներն ըստ համայնքների: Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց հետևել աղբահանության հետ կապված պայմանագրերի կնքման գործընթացին:
Այնուհետև խոսվեց մարզի տարածքով անցնող մայրուղու եզրին տեղակայված մրգի վաճառակետերի տիպայնացման, Մարտիրոս բնակավայրի մշակույթի տան վթարայնության խնդիրներին, համայնքների կողմից տրված շինթույլտվություններով կատարվող շինաշխատանքների ծավալներին, այդ աշխատանքներում ընդգրկված աշխատակիցների քանակին վերաբերող հարցերի շուրջ:
Ներկայացվեց մարզում կատարված գարնանացանի, պետական աջակցության ծրագրով մարզի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող պարարտանյութերի և դիզելային վառելիքի, ինչպես նաև մատուցվող անասնաբուժական ծառայությունների որակին և մատուցման ժամանակացույցին, ոռոգման ջրի մատակարարմանը, գյուղվարկերի նպատակային օգտագործման խնդիրներին վերաբերող հարցեր:

Ներկայացվեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը: Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը՝ ուշադրություն կենտրոնում պահել համայնքների եկամուտների հավաքագրման և համայնքների կողմից ըստ հոդվածների կատարված ծախսերի համապատասխանության խնդիրը:
Ներկայացվեց սոցիալական, առողջապահության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների խնդիրները: Մարզպետը հետաքրքրվեց զբաղվածության խնդիրներով, հոբելյանական մշակութային ծրագրերի ֆինանսավորման գործընթացով, գյուղական դպրոցներում նախակրթարանների բացման խնդիրներով, ինչպես նաև dasaran. am կայքում մի քանի դպրոցների կողմից իրականացվող ոչ լիարժեք աշխատանքներով:
Խոսվեց մարզպետարանի գործունեության 2018 թվականի ծրագրի առաջին եռամսյակի մոնիտորինգի արդյունքների մասին: Քննարկվեց նաև իրավական ոլորտին, Մ2- Հերհեր ճանապարհի վերանորոգման, ճանապարհների ընթացիկ պահպանության աշխատանքներին, աուդիտի ուսումնասիրություններին, երեխաների իրավունքների պաշտպանությանն առընչվող հարցեր:
Մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը տեղեկատվություն ներկայացրեց ս/թ ապրիլի 9-10-ը Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի հետ ՌԴ Արխանգելսկի մարզ կատարած աշխատանքային այցի արդյունքների վերաբերյալ:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Հ. Սարգսյանը ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարություններ տվեց, ուղղված նրանց կողմից համակարգվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:50:14