Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Իրազեկում 12.09.2017
> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 13-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Չալաբյան, Զորավար Վարդան փողոցների, Գետափ-Ձախափ թաղամասի, Սևակի 1, 3, 5, Մոմիկի 8, Միկոյան 3, 5, 9, 10, 11, 12, 13, 15 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այսօր Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ > խորագիրը կրող ցուցադրության հանդիսավոր բացումը: Ցուցադրության էր ներկայացված Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում պահպանվող արծաթյա գոտիներ, զարդեր և գորգեր: Միջոցառման պատվավոր հյուրն էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի և ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ թանգարանի նորանշանակ տնօրեն Կարեն Ազատյանը: Ներկաներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Այնուհետև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի և ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին ներկայացրեց

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձոր և Աղավնաձոր համայնքներում հիմնված ինտենսիվ այգիներ: Վերջին տարիների ընթացքում Վայոց ձորի մարզում հիմնված ինտենսիվ այգիրների ընդհանուր մակերեսը կազմում է 43 հա, որից պտաղտու այգիներ՝ 5,7 հա, հատապտուղներ՝ 12 հա և խաղողի այգիներ՝ 25,3 հա: Այցի ընթացքում դիտարկվել և քննարկվել են հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման և ինտենսիվ այգիների մշակման ու խնամքի յուրահատկությունների հետ կապված հարցեր: Նշենք, որ խաղողի բերքը կարկտահարությունից պաշտպանելու համար մի շարք այգիներում տեղադրվել են հակակարկտային ցանցեր: Այցի շրջանակներում խոսվել է ավանդական և ինտենսիվ այգիների միջև եղած տարբերություններին և առավելություններին վերաբող հարցերի շուրջ ևս: Մասնագետները փաստում են,

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը 05.09.2017
2017 թվականի սեպտեմբերի 5-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալ՝ Սամվել Թարվերդյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և մարզային ենթակայության այն հաստատությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է ֆինասական աուդիտ: Օրակարգում ներառված էր՝

Տեղեկատվություն 04.09.2017
2017 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը՝ ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ 04.09.2017
Սեպտեմբերի 4-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես ՀՀ ԱԻՆ աշխատողի օր: Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորում եմ ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին: Փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, բարձր գնահատելով ձեր դերը՝ մարզում ստեղծված արտակարգ իրավիճակների ժամանակ մեր բնակչության անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքների ընթացքում, ցանկանում եմ նշել Արտավանի անտառի հրդեհի մարման աշխատանքներում ձեր կարևոր դերակատարության մասին: Որտեղ դուք ապացուցեցիք, որ արժանապատվորեն եք կրում փրկարարի պատվաբեր կոչումը և պատրաստ եք ցանկացած պահի անձնազոհության գնով անգամ ապհովել մարզի բնակչության անվտանգ կյանքն ու աջակցել նրանց բնականոն կենցաղավարությանը: Հարգելինե՛րս, ձեզ մաղթում եմ անվտանգ աշխատանք, ձեր ընտանիքներին՝ բարօրություն: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղ ծառայություն և անվտանգ գործունեություն: