Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

28.12.2017

2017 թվականի դեկտեմբերի 27-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և ներքոնշյալ ՊՈԱԿ-ների տնօրենները:
Օրակարգում ներառված էր՝ 2017թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով <<Աղնջաձորի միջնակարգ դպրոց>>,<<Եղեգիսի միջնակարգ դպրոց>>, <<Եղեգնաձորի մշակույթի կենտրոն>>,<<Եղեգնաձորի երաժշտական դպրոց>> ՊՈԱԿ-ներում իրականացված ֆինանսական աուդիտի հաշվետվությունների, մարզպետարանի 4-րդ եռամսյակի գնումների օրենսդրությանը համապատասխանության աուդիտի հաշվետվության և Վայոց ձորի մարզպետարանի 2018-2020թ.թ.-ի ներքին աուդիտի ռազմավարական ծրագրի նախագծի և 2018թ.-ի ներքին աուդիտի տարեկան ծրագրի նախագծի ներկայացումը:

Հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցի վերաբերյալ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ Սամվել Թարվերդյանը, Նարինե Մաղաքյանը:


Նիստն ո ր ո շ ե ց`
Առաջարկել՝
1. Ներքին աուդիտի բաժնին՝ աուդիտի հաշվետվություններում արձանագրված թերությունների և բացթողումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
Հանձնարարել՝
2.ՊՈԱԿ-ների տնօրեններին՝թույլ չտալ աուդիտի հաշվետվություններով արձանագրված թերությունները և բացթողումները:
3. Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը,որպես պատասխանատու ստորաբաժանում,միջոցներ ձեռնարկել գնման ժամանակացույցերի շեղումներ թույլ չտալու ուղղությամբ:
4. Վայոց ձորի մարզպետարանի 2018-2020թ.թ.-ի ներքին աուդիտի ռազմավարական ծրագրի նախագծին և 2018թ.-ի ներքին աուդիտի տարեկան ծրագրի նախագծին տալ հավանություն :
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40