Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2018

 Աշխարհի համայն հայության հետ ապրիլի 24-ին՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված եղեռնագործության 103-րդ տարելիցի օրը, Հայոց սրբադասված զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց նաև Վայոց ձորի մարզի բոլոր համայնքներում: Մարզկենտրոն Եղեգնաձորում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի առաջնորդությամբ սգո երթին մասնակցեցին ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարը, մարզպետարանի պաշտոնատար անձիք, Եղեգնաձոր համայնքի ղեկավարը, հոգևորականներ, ՀՀ ԳՄ մարզային ծառայությունների ղեկավարներ, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ համայնքի բնակիչներ: Մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող Եղեգնաձորյան եռաբլուրում գտնվող խաչքար հուշարձան և ծաղիկներ խորնարհեցին անմեղ զոհերի Սուրբ հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Այնուհետև Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանական Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:09:43