Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Գետափի մանկապարտեզին գույք է տրամադրվել

20.04.2018

  ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր խոշորոցված համայնքի Գետափ բնակավայրի մանկապարտեզին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից տրամադրվել է մեկ միլիոն յոթ հարյուր ութսունմեկ հազար չորս հարյուր հիսուն հազար դրամի գույք՝ գրասեղան, աթոռներ, մահճակալներ, զգեստապահարաններ, մանկական սեղաններ և աթոռներ:
Հանձնմանը ներկա են եղել համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, մանկապարտեզի տնօրեն Վարսիկ Աբրահամյանը, մատակարար ընկերության ներկայացուցիչ Արազ Բզնունին:
Նշենք, որ մանկապարտեզը հիմնանորոգվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից և վերաբացվել է 2016 թվականի մարտի 1-ին: Մանկապարտեզը մինչ օրս գործել է 2 խմբով ՝ 67 երեխայի ընդգրկվածությամբ: Սակայն այն բավարար չի եղել բնակավայրի նախադրոցական տարիքի երեխաների ընդգրվածության ապահովման համար:
Ստացած նոր գույքի պայմաններում մանկապարտեզում կգործի նաև 3-րդ խումբը, ապահովելով մանկապարտեզ հաճախել ցանկացող նախադպրոցականների ընդգրկվածությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45