Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

27.04.2018

Այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեցին մայիս ամսվա ընթացքում անցկացվելիք մշակութային միջոցառումների նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը:
Ներկայացնում ենք մայիս ամսվա ընթացքում անցակացվելիք մշակութային միջոցառումների ժամանակացույցը:

Ապրիլի 30
Եղեգնաձորի մշակույթի տանը տեղի կունենա ազգագրական երգի և պարի փառատոն, որին կմասնակցեն մարզի պարային և վոկալ համույթներ ու անհատ կատարողներ:

Մայիսի 9
Եղեգնաձորում, երգչախմբային և վոկալ համույթների մասնակցությամբ, տեղի կունենա համերգ՝ նվիրված Շուշիի ազատագրման 26-ամյակին և մայիսյան հաղթանակներին:

Մայիսի 18
ՀՀ Վայոց ձորի մարզում, Թանգարանների միջազգային օրվա առթիվ, տեղի կունենա Թանգարանային գիշեր: Ծրագրի շրջանակներում ընդգրկված են մարզում գործող բոլոր թանգարանները: Մարզի բոլոր թանգարաններ այցելությունները կլինեն անվճար:

Մայիսի 27
Նախատեսվում է մարզի երաժշտական և արվեստի դպրոցների միացյալ համերգ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակին և մայիսյան հաղթանակներին:
Մայիսի 28
Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային զորամիավորման մասնակցությամբ, տեղի կունենա զինվորական շքերթ, ինպես նաև ՀՀ ՊՆ 4-րդ բանակային զորամիավորման հատուկ գնդի ցուցադրական ելույթ:
Կանցկացվի նաև տոնական համերգ, հայ աստղերի և մարզի տաղանդավոր երիտասարդների, պարային խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ: Համերգը կավարտի տոնական հրավառությամբ:

Հունսի 1
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Եղեգնաձորի քաղաքապետարանի կողմից կանցկացվի Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:46:18