Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

24.05.2018

 Սիրելի շրջանավարտներ:
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Վերջին զանգի կապակցությամբ:
  Բարի երթ ու կանաչ ճանապարհ եմ մաղթում 2017-2018 ուսումնական տարում Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատություններին հրաժեշտ տվող 263 շրջանավարտներին: Թող նորանոր ձեռքբերումներով ու հաղթանակներով լի լինի բոլոր շրջանավարտների կյանքի ուղին:
Սիրելիներս, այսօր տոն է ձեզ համար, քանզի դուք քայլ եք կատարում դեպի կյանքի նոր փուլ, անցյալում թողնելով ձեր վարդագույն մանկության, գունագեղ պատանության տարիների պատմությունը` դպրոցական կրթության անվերադարձ հեռացող ժամանակահատվածը: Դա կյանքի մի շրջան էր, ուր դուք գտնվում էիք ձեր սիրասուն ծնողների ու սիրելի ուսուցիչների հոգածության ներքո և ձեր երազանքները թևեր էին առնում ընտանիքում ու դպրոցում ձեր շուրջը ձևավորված անկեղծ ու ջերմ մթնոլորտում:
Հաստատ է, որ ձեր ընտանիքներից բխող ջերմությունը և սիրելի ուսուցիչների բարեմաղթանքներն ու խորհուրդները կօգնեն ձեզ կյանքի գալիք ճանապարհը նույնպես անցնել արժանապատվորեն: Իսկ դպրոցում ձեռք բերած ամենաարժեքավոր գանձի` գիտելիքի շնորհիվ դուք կարող եք հաղթահարել բոլոր դժվարությունները և լուծել հետագայում ձեր ճանապարհին հանդիպած խնդիրները:
Համոզված եմ, որ մեր մարզի գալիք տարիների պատմությունը, տնտեսության զարգացման տեմպերը պայմանավորված է լինելու նաև ձեզանով և, ձեր ընտանիքի, դպրոցի, ծննդավայրի, մեր մարզի և մեր երկրի բարօրության համար կարևոր է լինելու նաև ձեր ներդրումն ու պատասխանատվությունն ստնանձնած գործի հանդեպ, ուր էլ որ լինեք, ինչ էլ որ դառնաք:
Կրկին շնորհավոր ձեր տոնը, սիրելիներս: Մաղթում եմ ձեզ բարի երթ, կյանքի արևոտ ու կանաչ արահետ:
Հաջողություն հետագա ձեր բոլոր ձեռնարկումներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53