Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

21.05.2018

  Այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները:
Քննարկվեց մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին, այդ թվում Ռինդի մանկապարտեզի վերանորոգմանը, Աղնջաձոր համայնքի նախորդ տարի շահագործված ոռոգելի ջրագծի վերականգմանը, Սահմանապահ Խաչիկ համայնքում նոր բացվող կարի արտադրամասի համար տարածքի հատկացման գործընթացին, Գոմք և Արտաբույնք համայնքների կողմից խմելու ջրագծի համանքային ջրատարերը ,,Վեոլիա Ջուր,, ընկերությանը նվիրաբերելուն վերաբերող հարցեր: Ներկայացվեց մարզում կատարված գարնանացանի, պետական աջակցության ծրագրով մարզի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող պարարտանյութերի ներկրմանը, ցրտահարության պատճառով վնասված պտղատեսակների սպասվելիք բերքի վնասի չափին, ինչպես նաև մատուցվող անասնաբուժական ախտորոշիչ և կանխարգելիչ ծառայությունների որակին և մատուցման ժամանակացույցին (ըստ հիվանդությունների կանխարգելման ծրագրի), ոռոգման ջրի մատակարարմանը վերաբերող հարցերը:
Ներկայացվեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, այդ թվում տեղական վճարների հավաքագրման ընթացքին, սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից էլ-ծախսերի և սպառած գազի գնի փոխհատուցման խնդիրներին վերաբերող հարցեր: Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը՝ ուշադրություն կենտրոնում պահել համայնքների եկամուտների հավաքագրման խնդիրները:
Ներկայացվեց սոցիալական, առողջապահության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների խնդիրները: Մարզպետը հետաքրքրվեց պետպատվերով մատուցվող ծառայությունների որակով, ինչպես նաև վճարովի ծառայությունների դիմաց գանձումների քանակով, զբաղվածության խնդիրներով, հոբելյանական մշակութային միջոցառումների նախապատրաստական աշխատանքներով, ուսումնական տարվա ավարտին անչվող և ավարտական ու միասնական քննությունների կազմակերպչական աշխատանքների ընթացքով: Խոսվեց մարզի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակում մարզպետարանի գործունեության 2018 թվականի պլանի մասին:
Քննարկվեց նաև իրավական ոլորտին, ճանապարհների ընթացիկ պահպանության աշխատանքներին, աուդիտի ուսումնասիրություններին, հողօգտագործման ոլորտին, երեխաների իրավունքների պաշտպանությանն առընչվող հարցեր:
Խորհրդակցության ավարտին ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները մարզպետի կողմից ստացան համապատասխան հանձնարարություններ, ուղղված ոլորտային խնդիրների լուծման ընթացքին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53