Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի առաջին Հանրապետության օրվա 100-րդ տարեդարձի կապակցությամբ

25.05.2018

 Սիրելի հայրենակիցներ:
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի` Հայաստանի առաջին Հանրապետության օրվա 100-րդ տարեդարձի կապակցությամբ:
1918 թվականին կազմավորվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որ ձեռք բերվեց Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում մեր ժողովրդի մղված անհավասար, բայց և հաղթական պայքարով:
Մեր ժողովրդի պատմությունը թեև եղել է անկումներով նաև, այնուամենայնիվ պատմությունն արձանագրել է մի շարք հերոսական վերելքներ, որոնցից մեկը ուղիղ մեկ դար առաջ 1918 թվականի հերոսամարտի արդյունքում ձեռք բերված Հայոց պետականությունն է՝ պետականության շուրջ հինգուկեսդարյա կորստից հետո:
Հայաստանի առաջին Հանրապետության գոյատևման երկուսուկես տարիների ընթացքում ստեղծված պետական կառույցը հիմք հանդիսացավ նախ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, իսկ այնուհետ` Հայաստանի Հանրապետության։
1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետության գոյությունը մեր ժողովրդի հայրենասիրության, անկախ ապրելու որոշմանը տեր լինելու պատմական վկայություն է:
Փառք ու պատիվ մաղթենք հերոսամարտի բոլոր նահատակներին, ովքեր կենաց ու մահվան կռիվ տվեցին հանուն մեր հայրենիքի անկախության: Ու մեզ ավանդեցին այս փոքրիկ երկիրը, որի զորացումն ու հզորացումն այսօր ապրողներիս գործն է նաև, որպես պատասխան նրանց թափած արյան և որպես իրականացումը՝ նրանց կիսատ մնացած երազանքների :
Բարի հիշատակ 1918-1920թթ. ազատամարտի հերոսներին, Հայոց վերածնված պետականության համար մարտիրոսված մեր քույր-եղբայրերին:
Կրկին շնորհավորում եմ Հայաստանի առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիս խաղաղ օրեր և ամուր պետականություն:
Կեցցե՛, Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛, հայ ժողովուրդը:
Աստված պահապան մեր երկրին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13