Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

12.06.2018

  Հունիսի 11-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկվեց մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին, այդ թվում` Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի խմելու ջրագծի վերանորոգման և Վերնաշեն բնակավայրի օրվա կարգավորիչ ջրամբարի, Արենի համայնքի Արենի բնակավայրում Թուֆենկյան հիմնադրամի կողմից հյուրանոց և գինու գործարան կառուցելու և Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում փողոցային լուսավորության անցկացման նպատակով համայնքներից ստացված շինթույտվություններին վերաբերող հարցերը: Մարզպետը հետաքրքրվեց համայնքներում իրականացվող կառուցապատման և շինվերանորոգման աշխատանքների ընթացքով:
Ներկայացվեց մարզի տարածքի վերին գոտիներում կատարված գարնանացանի, պետական աջակցության ծրագրով մարզի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող պարարտանյութերի և դիզելային վառելանյութի ներկրմանը, Գյուղզարգացման հիմնադրամի կողմից գյուղացիական տնտեսություններին և կազմակերպություններին վարկերի տրամադրման ընթացքին, ոռոգման ջրի մատակարարմանը, ինչպես նաև մատուցվող անասնաբուժական ախտորոշիչ և կանխարգելիչ ծառայությունների որակին և մատուցման ժամանակացույցին վերաբերող հարցերը: Մարզպետը հետքրքրվեց խոշոր և մանր եղջերավոր անասունների շրջանում բրոցելյոզի տարածվածության աստիճանով և հանձնարարեց բրոցելյոզի տարածման դեմ պայքարի շրջանակում իրականցվող աշխատանքները պահել ուշադրության կենտրոնում: Խոսվեց համայնքային ծառայողների վերապատրաստումների, համայնքների վերաբերյալ տվյալների շտեմարանների թարմացման խնդիրների մասին:
Ներկայացվեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից էլծախսերի և սպառած գազի գնի փոխհատուցման խնդիրներին վերաբերող հարցեր: Մարզպետ Ա. Սաղաթելյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը՝ ուշադրություն կենտրոնում պահել համայնքների եկամուտների հավաքագրման խնդիրները:
Ներկայացվեց սոցիալական, առողջապահության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների խնդիրները: Մարզպետը հետաքրքրվեց պետպատվերով մատուցվող ծառայությունների որակով, սկրինիգային ուսումնասիրությունների քանակով, ինչպես նաև վճարովի ծառայությունների դիմաց գանձումների քանակով ու Վայք, Ջերմուկ և Եղեգնաձոր քաղաքների բժշկական կազմակերպությունների շահույթի բաժնեմասի գծով մուծումների ընթացքով: Ներկայացվեց միասնական քննությունների ընթացքը և դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները: Խոսվեց մարզի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակում մարզպետարանի գործունեության 2018 թվականի մոնիտորինգի և մարզի զարգացման ծրագրերի կազման ու ներկայացման մասին:
Քննարկվեց նաև իրավական ոլորտին, ճանապարհների ընթացիկ պահպանության աշխատանքներին, Հերհերի ճանապարհի վերանորոգման աշխատանքներին, աուդիտի ուսումնասիրություններին, հողօգտագործման ոլորտին՝ հողային վեճեր և հողերի գործառնական նշանակության փոփոխություն, երեխաների իրավունքների պաշտպանությանն առընչվող հարցեր:
Խորհրդակցության ավարտին ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները մարզպետի կողմից ստացան համապատասխան հանձնարարություններ, ուղղված ոլորտային խնդիրների լուծման ընթացքին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:47:08