Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ <Որդեգրիր մի գյուղ> նախաձեռնության աջակցությամբ անցկացվող դասընթացների փակման արարողությունը

07.06.2018

 Հունիսի 5-ին Արենի համայնքի Չիվա բնակավայրում տեղի ունեցավ <Որդեգրիր մի գյուղ> նախաձեռնության աջակցությամբ և սինգապուրյան Samuel Seow Law Corporation (Սամյուել Սեու) իրավական խորհրդատվական ընկերության ֆինանսավորմամբ անցկացվող բատիկայի և խեցեգործության դասընթացների փակման արարողությունը: Դասընթացները համակարգվել են <Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն> հասարակական կազմակերպության կողմից:
Միջոցառմանը ներկա էին Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Չիվա բնակավայրի վարչական ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանը, <Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն> ՀԿ-ի նախագահ Հասմիկ Մարգարյանը, դասընթացի մասնակից երիտասարդները, դասընթացավարները և Արենի համայնքի բնակիչներ:
Նշենք, որ դասընթացների տևողությունը 2 ամիս էր, որոնց մասնակցել են Արենի համայնքի 25 երիտասարդներ:
Դասընթացների փակման կապակցությամբ, այն համակարգող ՀԿ-ի և մասնակիցների նախաձեռնությամբ, անցկացվեց դասընթացների մասնակիցների աշխատանքների ցուցահանդես, որի ընթացքում մասնակից երտասարդները ստացան հավաստագրեր: Հավաստագրերը երիտասարդներին հանձնեցին Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և Չիվա բնակավայրի վարչական ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանը:
Հարկ է նշել, որ <Որդեգրիր մի գյուղ> նախաձեռնության հեղինակների ջանքերով մարզում իրականացվում են 32 փոքր նախագծեր 5 տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսություն, կրթություն, ձեռագործություն, զբոսաշրջություն և ծառայությունների մատուցում: Հատկանշական է, որ նախաձեռնության հեղինակներն իրենց ծրագրերում ներգարվում են ոչ միայն տարբեր երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների, այլև օտարերկրյա քաղաքացիների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:57:28