Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ քաղաքացիների հունիս ամսվա ընդունելությունը

13.06.2018

  2018 թվականի հունիսի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 84 քաղաքացի, ընդունելության էին եկել 85-ը: Ընդունելության եկած քաղաքացիներից 83-ը դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվել է:
Երկու քաղաքացիներ դիմել էին այլ հարցերով, մեկը աշխատանքի տեղավորման խնդրանքով, երկրորդը՝ հողհատկացման խնդրով: Նշված քաղաքացիների խնդրանքը բավարարելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը հանձնարարություն է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարին: Հարցերը գտնվում են լուծման փուլում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40