Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարեվերջյան հաշվետու համերգ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում

13.06.2018

 Հունիսի 11-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ տարեվերջյան հաշվետու համերգ: Համերգին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր-Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ծնողներ և հյուրեր: Համերգին ելույթ ունեցան դպրոցի տարբեր բաժիններում սովորող սաներից ընտրված լավագույնները, ինչպես նաև դպրոցի մանկական երգչախումբը: Համերգային ծրագրի ավարտից հետո Գյումրիի <<Վերածնունդ>> միջազգային 10-րդ մրցույթի պատվոգրի կոչմանն արժանացած Էմմի Նազարյանին, դիպլոմակիր Գոհար Մանուկյանին, ինչպես նաև Միրզոյանի անվան հանրապետական մանկապատանեկան մրցույթի <<Հանդիսատեսի համակրանք>> անվանակարգի մրցանակակիր և դիպլոմակիր Մոնիկա Սարգսյանին դպրոցի տնօրինության կողմից հանձնվեցին պատվոգրեր` մրցույթներում Եղեգնաձորի երաժշտական դպրոցը լավագույնս ներկայացնելու համար: Պատվոգրերը մրցանակակիրներին հանձնեցին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Կարապետյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40