Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 25.12.2017
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու կատարվելիք աշխատանքները ներկայացրին մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները, որոնք հակիրճ հաղորդումներով հանդես եկան նաև նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների և մարզպետի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն ներկայացվեց

Պատանի գեղանկարիչների ցուցահանդես 20.12.2017
Դեկտեմբերի 19-ին իրենց գունեղ, հետաքրքիր և յուրահատուկ նկարներով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի դահլիճը գունավորել էին Աղավնաձորի Մուրադ Սարգսյանի անվան արվեստի դպրոցի, Վայքի Խաչատուր Ներսիսյանի անվան արվեստի դպրոցի, Ջերմուկի թիվ 1 և թիվ 2 արվեստի դպրոցիների և Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի ավելի քան 30 սաները: Սաներին ուղեկցում էին իրենց երիտասարդ ուսուցիչներն ու ուսուցչուհիները: Ցուցահանդեսն իրականացվեց Վայոց ձորի մարզպետարանի և ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի հետ համատեղ, որին ներկա էին

Միացյալ համերգ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում 19.12.2017
Դեկտեմբերի 18-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցը հյուրընկալեց Արարատի մարզի արվեստի և երաժշտական դպրոցների սաներին: Միացյալ համերգը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության > հիմնադրամի կողմից՝ ի թիվս վերջին տասնամյակի ընթացքում իրականացված բազմաթիվ ուսումնական և մշակութային միջոցառումների: Համերգի լավագույն մասնակիցները կընդգրկվեն դեկտեմբերի 25-ին Երևանում կայանալիք արվեստի և երաժշտական դպրոցների տարեվերջյան հանրապետական հաշվետու համերգին: Համերգը եզրափակվեց Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Կարապետյանի գեղարվեստական կատարմամբ: ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը շնորհավորեց համերգի մասնակից երեխաներին՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ և ավելի մեծ բեմեր:

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի 2017 թվականի հերթական նիստը 19.12.2017
Ս/թ դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2017 թվականի հերթակա նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 18.12.2017
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու կատարվելիք աշխատանքները ներկայացրին մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները, որոնք հակիրճ հաղորդումներով հանդես եկան նաև նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների և մարզպետի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց Շատին համայնքի մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքի մասին: Մարզպետը քաղաքաշինության վարչությանը հանձնարարեց տեղեկանք պատրաստել 2017 թվականի ընթացքում տարբեր ծրագրերով մարզում կատարած շինարարական և վերանորոգման աշխատանքների ընդհանուր ծավալի մասին: Այնուհետև