Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 19.09.2016

2016 թվականի սեպտեմբերի 19-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, > ՓԲԸ-ի տնօրեն Անահիտ Կարապետյանը: Օրակարգում ներառված էր՝

Կայացավ քաղաքացիների սեպտեմբեր ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների սեպտեմբեր ամսվա ընդունելությունը 14.09.2016

2016 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 132 քաղաքացի, ընդունելության էին եկել 130-ը: Ընդունելության եկած 127 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Այլ հարցերով դիմել էին 3 քաղաքացիներ՝ 1 քաղաքացի՝ տնամերձ հողամասի, 2 քաղաքացիներ՝ առողջական խնդիրների հարցով: Այլ հարցերով դիմած քաղաքացիների բարձրացրած խնդիրներին լուծում տալու նպատակով մարզպետը հանձնարարություն տվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացիներին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քննարկվեց  ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների մարզային ծրագիրը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քննարկվեց ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների մարզային ծրագիրը 14.09.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեց ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների մարզային ծրագիրը: Քննարկմանը մասնակցում էին մարզետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը, մշակույթի և սպորտի գծով պատասխանատուն, ինչպես նաև տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը: Մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ ՀՀ ՏԿԶ նախարարությունում նախորդ օրը կայացած աշխատանքային քննարկման ժամանակ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հանրապետական հանձնաժողովի նախագահի տեղակալ-տոնական միջոցառումների համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է տոնական միջոցառումների անցկացման հանրապետական ծրագիրը, որը մայրաքաղաքում և բոլոր մարզերում անցկացվելու է միասնական օրակարգով: Միջոցառումներն սկսվելու են սեպտեմբերի 21-ին, ժամը՝ 10.30-ին՝ Արցախյան Ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններին պսակադրությամբ և ծաղիկների

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 13.09.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցությանն արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը ներկայացրեց մարզում իրականացվող շինարարական աշխատանքների, իսկ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը ներկայացրեց բերքհավաքի ընթացքը: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը նշեց, որ տարվում են ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Խորհրդակցությանը քննարկվեցին ճանապարների ընթացիկ վերանորոգումներին, ՓՄՁ զարգացմանը, զբոսաշրջությանը և արտաքին հարաբերություններին վերբերող հարցեր: Վերջում

Տեղեկանք

Տեղեկանք 06.09.2016

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2016 թվականի հուլիս ամսին կատարած աշխատանքների մասին.

Տեղեկություն Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Ռազմիկ Հակոբջանյանի հայտնաբերման մասին 05.09.2016

2016 թվականի սեպտեմբերի 4-ին, ժամը 23.50-ին Սուսամբար Նապոլեոնի Խաչատրյանը (ծնված 1963 թվականին, ք. Եղեգնաձոր) հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժանմունք, որ իր ամուսին Ռազմիկ Մանվելի Հակոբջանյանը (ծնված 1962 թվականին, ք. Եղեգնաձոր) նույն օրը ժամը 06.30-ի սահմաններում տնից դուրս է եկել անասուններն արածեցնելու, գնացել է > կոչվող հանդամաս և այլևս չի վերադարձել: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 5-ին, ժամը 03.55-ին Ռազմիկ Հակոբջանյանը հայտնաբերվել է Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքի Արփա գետի ափամերձ հատվածում և ներկայացվել բաժին: Ռազմիկ Հակոբջանյանը հայտարարել է, որ քնել է և մնացել գետի ափին: Տեղեկատվությունը՝ ըստ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պաշտոնական հաղորդագրության:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28