Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դպրոցի շրջանավարտ Հովհաննես Հովհաննիսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը

Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դպրոցի շրջանավարտ Հովհաննես Հովհաննիսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը 26.09.2016

Այսօր Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դպրոցի շրջանավարտ Հովհաննես Եգորի Հովհաննիսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Հովհաննեսը Արցախյան ազատամարտի մասնակից է, մարդ, որն իր կյանքը տվեց հայրենիքի պաշտպանության և մեր խաղաղ գոյության համար: 1992 թվականի հուլիսին 30-ին, 31 տարեկան հասակում, Հովհաննեսը զոհվեց Արցախյան գոյամարտում: Արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը, Հովհաննեսի հարազատները, համադասարանցիները, ընկերներ, ուսուցիչներ, աշակերտներ և բազմաթիվ եղեգնաձորցիներ: Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանի անունը կրող դպրոցի բակում հուշարձանի կանգնեցման նախաձեռնությունը և գաղափարը պատկանում է Հովհաննեսի դասընկերներին: Ներկաներին շնորհավորեցին, հիշատակի ու գնահատանքի խոսքեր հղեցին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը,

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 24.09.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին > ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները: Հանդիպմանը ներկա էր մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Մարզպետը, ողջունեց հանդիպման մասնակիցներին, նշեց նրանց գործունեության կարևորությունը ազգային մշակութային արժեքների պահպանման գործում: Հանդիպման նախաձեռնող ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության ղեկավար Մելանյա Դովլաթյանը ներկայացրեց Եվրոպական ժառանգության օրեր ծրագրի շրջանակում Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված մարզային միջոցառումները՝ որոնք կազմակերպվում են > խորագրի ներքո: Բանախոսը նշեց, որ ծրագիրը կավարտվի սեպտեմբերի 25-ին Արենիում կազմակերպվելիք միջոցառումով, որի ժամանակ կցուցադրվինաև Արենիի բնակիչների մոտ պահպանվող մշակութային հնագույն ցուցանմուշներ:

Քննարկվել է ՀՀ 2017 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակը

Քննարկվել է ՀՀ 2017 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակը 23.09.2016

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը: Մասնավորապես, > ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ քաղաքաշինության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ առողջապահության նախարարությունների, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ միգրացիոն պետական ծառայության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավարները, Երևանի քաղաքապետը, ՀՀ մարզպետները:

 Տոնական միջոցառումներ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին

Տոնական միջոցառումներ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին 22.09.2016

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդես եկավ զեկուզումով: Մարզպետը շնոհավորանքի խոսքից հետո ներկայացրեց անկախության 25 տարիների ընթացքում Վայոց ձորի մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում արձանագրված ձեռքբերումները, նշեց այդ ընթացքում տնտեսության մեջ տեղ գտած բացթողումները: Հ. Սարգսյանն իր խոսքն ավարտեց բարեմաղթանքով: Նիստի մասնակիցներին ողջունեց և ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը: Շնորհավորանքի և բարմաղթանքի խոսքով հանդես եկան նաև վաստակավոր մանկավարժ Կառլեն Կարապետյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սանամ Մարգարյանը, ուսանող Յուրա Հակոբյանը և այլոք: Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահի կողմից մի խումբ վայոցձորցիներ արժանացել էին պարգևների: Նախագահական մեդալները պարգևատրվածներին հանձնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նիստի ընթացքում Եղեգնաձորի զինվորական կոմիսարի ժամանակավոր պաշտոնակատար, կապիտան Մանվել Մարտիրոսյանը ապրիլյան Քառօրյա պատերազմում ակտիվ մասնակցություն բերած քաղաքացիներին հանձնեց ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանի կողմից տրված պատվոգրերը: Նիստն ավարտվեց

Հարգանքի տուրք Հայրենիքի անկախության համար զոհված վայոցձորցիների  հիշատակին

Հարգանքի տուրք Հայրենիքի անկախության համար զոհված վայոցձորցիների հիշատակին 21.09.2016

Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ մարզային իշխանության և հոգևոր դասի ներկայացուցիչները ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ այսօր այցելել են Արցախյան ազատամարտում զոհված վայոցձորցիների շիրիմներն ամփոփող >, պսակադրությամբ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած վայոցձորցիների հիշատակին: Ծաղիկներ են խոնարհվել յուրաքանչյուրի շիրիմին: Այնուհետև պսակադրություն եղավ և ծաղիկներ խոնարհվեցին երկրապահ կամավորականների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը  Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ 20.09.2016

Սիրելի՛ հայրենակիցներ: Շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ը ոսկե տառերով է գրվել հայ ժողովրդի պատմության էջերում, քանզի այդ օրը մեր ժողովուրդը աներկբա > ասելով անկախության հանրաքվեին, ի լուր մոլորակի այլ ժողովուրդների, պետութունների և միջազգային կառույցների, հայտարարեց, որ վերստանձնում է սեփական երկրի ճակատագիրը տնօրինելու դժվարին, բայց պատվաբեր պատասխանատվությունը: Հայտարարեց, որ ընդունում է նախնիների ժառանգությունը, ստանձնում է ազգային խնդիրներին տեր լինելու և սերունդներին խաղաղ ու ապահով երկիր ժառանգելու պարտականությունը: Սիրելիներս, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին այլևս իրականություն դարձավ անկախ պետականություն ունենալու մեր ժողովրդի դարավոր երազանքը: Սիրելի հայրենակիցներ, անկախացած մեր երկրի ու մեր սիրասուն զավակների ապագան ու անվտանգությունը, ապահովությունն ու բարեկեցությունը պայմանավորված է յուրաքանչյուրիս ներդրած ջանքերով, ուստի մենք պարտավոր ենք ազգովի՝ համախմբված միասնակամությամբ,

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 13:08:53