Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն 03.10.2016

2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վայոց ձորի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման մասին

 ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը 03.10.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մինչ խորհրդակցությունն սկսելը մարզպետը նշեց, որ հոկտեմբերի 2-ին Վայոց ձորի մի շարք համայնքներում, այդ թվում նաև խոշորացվող Ջերմուկի, Վայքի և Զառիթափի փնջերում կայացել են ՏԻՄ ընտրություններ, որոնք անցել են ՀՀ ընտրական օրենսգրքի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված «Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների» ժամանակացույցին համապատասխան: Ընտրություններն ընթացել են առանց միջադեպերի, ապահովելով քաղաքացիների ընտրական իրավունքի իրացումը: Խորհրդակցությունն սկսվեց

Արենիում գինու տոն էր

Արենիում գինու տոն էր 03.10.2016

Հոկտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզի Արենի համայնքում, արդեն 8-րդ անգամ, անցկացվեց գինու ամենամյա փառատոնը: Գինու ավանդական 8-րդ փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ Վայոց ձոր մարզպետարանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, "Արենի գինու փառատոն" հիմնադրամը, Հայաստանի համայնքների միությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և Արենիի համայնքապետ Սերյոժա Սուքիասյանը ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանին և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Կարլոս Վոգելերնին դիմավորեցին ավանդական աղ ու հացով: Տոնակատարությանը ներկա գտնվելու և անուշահամ հայկական գինու համն ու բույրը վայելելու էին եկել 20 երկրների ավելի քան 70 պատվիրակներ, հազարավոր զբոսաշրջիկներ՝ արտերկրից և մեր հանրապետության տարբեր մարզերից: Աշնանային տաք գույներին

 Ծառատնկումներ և այլ հանդիսություններ Ռինդ, Արենի և Շատին համայնքներում

Ծառատնկումներ և այլ հանդիսություններ Ռինդ, Արենի և Շատին համայնքներում 30.09.2016

Սեպտեմբերի 29-ին Վայոց ձորի մարզում հյուրընկալվել էր > նախագծի հեղինակ, հայ ազգի բարեկամ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացի Լեն Ուիքսը: Այցի նպատակը, ինչպես նշեց Լեն Ուիքսը, > նախագծի շրջանակներում մարզի Ռինդ, Արենի և Շատին համայնքներում մի շարք միջոցառումների իրականացումն է: Այս նախագիծը յուրօրինակ հնարավարություն է՝ ուղղված Հայաստանի գյուղական վայրերի և հայկական սփյուռքի միջև կապի ու համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը: > նախագծի շրջանակնում Վայոց ձորի Ռինդ համայնքում կազմակերպվել էր յուրատեսակ տոնական միջոցառում, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Ռինդի համայնքապետ Հուսիկ Սահակյանը, Ելփին, Չիվա, Արենի համայնքների ղեկավարները, բազմաթիվ վայոցձորցիներ, զբոսաշրջիկներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Ռինդ և Չիվա համայնքներ տանող ճամփաբաժանի մոտ խաղողի վազի տեսքով կառուցված > քարակերտ կոթողը բաղկացած է 7 սիմվոլիկ կարասներից: Կառույցի դիզայնի հեղինակն ինքը Լեն Ուիքսն է: Բացման հանդիսավոր

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 30.09.2016

Սիրելի՛ տարեցներ, տատիկներ և պապիկներ: Սիրով ու խոնարհումով շնորհավորում եմ ձեզ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: Հարգելի հայրենակիցներ, տարեցների միջազգային օրը ևս մեկ անհրաժեշտ առիթ է մեր մեծերին գնահատելու և նրանց մասին հոգ տանելու: Սակայն տարեցներին պետք է հիշել յուրաքանչյուր օր, քանզի մեր ազգային նկարագրի կարևորագույն բաղկացուցիչ է ավագ սերնդի նկատմամբ հոգատարություն ու հարգանք տածելու ավանդույթը: Բացի դա, մեծագույն բախտավորություն է՝ ապրել կյանքի փիլիսոփայությամբ հարստացած մեր հարազատների կողքին և դասեր առնել նրանց փորձից, ստանալ նրանց օրհնությունը: Նրանք են մեզ շահել-պահել, իրենց տքնաջան աշխատանքով և արարումով մեզ մեծացրել և մեր մեծանալուն զուգընթաց, հասել ծերության շեմին: Առավել մեծ երջանկություն է նրանց նկատմամբ սեր և հոգատար վերաբերմունք հանդես բերելը, տկարներին խնամելը, ինչպես նրանք են մեզ խնամել, երբ մենք ենք ունեցել դրա կարիքը: Համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք հենց նման վերաբերմունք է դրսևորում, սիրով ու երախտագիտությամբ շրջապատում ավագ սերնդի ներկայացուցիչներին:

 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքը՝ http://vdzor.mtad.am/ ճանաչվեց տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքը՝ http://vdzor.mtad.am/ ճանաչվեց տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք 30.09.2016

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից կազմակերպվող > ամենամյա մրցանակաբաշխության միջոցառմանը Վայոց ձորի մարզպետարանի կողմից մասնակցած մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանին և մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանին: Մարզպետին ներկայացվեց մրցանակաբաշխությանն ստացած > և հավաստագիրը: Մարզպետն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բաժնի պետին, կարևորելով բաժնի աշխատանքը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գործունեության հրապարակայնության ապահովման և հանրությանն ամբողջական տեղեկատվություն տրամադրելու գործում: Հ. Սարգսյանը նշեց, որ տեղեկատվության ազատության ապահովումը քաղաքացիական հասարակության ձևավորման կարևոր բաղադրիչներից է և հույս հայտնեց, որ հետայսու մարզպետարանի աշխատակազմը և ՏՀԿ բաժինը ջանքեր չեն խնայի մարզպետի և մարզպետարանի գործունեության թափանցիկության և հրապարակայնության ապահովման համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 15:11:09