Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ

16.07.2018

 Հուլիսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի վարչությունների ու բաժինների պետերը:
Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը տեղեկացրեց, որ պատասխանվել է <Հետաքննող լրագրողներ> հասարակական կազմակերպության կողմից մարզի համայնքների և բնակավայրերի գազաֆիկացված լինելու մասին հարցմանը: Այս առիթով մարզպետը հետաքրքրվեց գազաֆիկացում չունեցող բնակավայրերի հետագա գազաֆիկացման խնդիրներով և հնարավորություններով: Խոսվեց մարզում 4-րդ կարգի վթարայնության տների խնդիրներից և Վայք քաղաքում համաֆինասավորման կարգով իրականացված ծրագրերի(Վայքի թիվ 1 մանկապարտեզի մասնաշենքի կառուցում և էնեգախնայողության ծրագրով քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի նորոգում ) քաղաքապետարանի կողմից համաֆինասավորման պարտականության թերացման խնդիրների մասին: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը նշեց, որ սկսվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը, որի կազմակերպման աշխատանքներին օժանդակելու նպատակով կազմվում են հնձիչ կոմբայների աշխատանքային գրաֆիկ՝ ըստ գոտիականության: Նշեց նաև, որ խոտանվել են բրոցելյոզով հիվանդ անասունները, որոնցից ստացված միսը ենթարկվել է ջերմային համապատասխան մշակման: Ըստ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ներկայացված տվյալների 2018 թվականին մարզում սպասվում է հացահատիկային մշակաբույսերի և խաղողի բարձր բերքատվություն: Վարչության պետը նշեց նաև, որ նախորդ շաբաթվա ընթացքում մարզպետի տեղակալ Գ. Ավագյանի մոտ քննարկվել են մարզի անտառտնտեսություններում և անտառաթփուտային ծածկույթ ունեցող, անտառին սահմանակից համայնքներում հակահրդեհային միջոցառումների կատարման ընթացքը և գործընթացի հետ կապված մի շարք հարցեր:
ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի տեղակալը ներկայացրեց համայնքային ծառայողների վերապատրաստման հետ առնչվող հարցերը և նշեց, որ խոշորացված համայնքների ղեկավարների հետ քննարկվում են համայնքային ՀՈԱԿ-ների հաստիքացուցակների վերանայման և ավելի արդյունավետ կառավարման հարցերը:
Ներկայացվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման կիսամյակային տվյալները: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետը խոսեց <Մարզական ընտանիք> մրցույթի հանրապետական փուլի նախապատրաստական հարցերի շուրջ, ինչպես նաև ներկայացրեց դպրոցներին համապատասխան դասագրքերով ապահովելու նպատակով հայտերի ընդունման և ՀՀ ԿԳՆ ներկայացման ընթացքը: Խոսվեց անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքեր տրամադրելու կարգի մասին: Խոսվեց մարզպետի մոտ ամենամսյա ընդունելությունը բովանդակային փոփոխության ենթարկելու և սոց-աջակցության գումարներն ավելի նպատակային ու հասցեական տրամադրելու մասին: Ներկայացվեց մարզպետարանի գործունեության կիսամյակային մոնիտորինգի և ծավալային հաշվետվության աշխատանքների ընթացքի մասին:
Խոսվեց իրավական ոլորտի խնդիրներից, ճանապարհների ընթացիկ պահպանության և Մ2-Հերհեր ճանապարհի վերանորոգման խնդիրներից:

Ներկայացվեց Եղեգնաձորի երաժշտական դպրոցում և Վայքի ԲՄ-ում իրականացվող աուդիտի ուսումնասիրությունների արդյունքների ներկայացման ժամանակացույցի մասին: Ներկայացվեց հողօգտագործման ոլորտի, ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության խնդիրները: Զեկուցվեց Զորակոչի ընթացքի մասին:
Խորհրդակցության ավարտին մարզպետի տեղակալները ներկայացրին իրենց նկատառումներըքննարկվող հարցերի և նախորդ շաբաթվա ընթացքում իրենց հետաքրքրությանն արժանացած խնդիրների մասին: Մասնավորապես՝ Նանե Ասատրյանը խոսեց Ելփինի միջնակարգ և Եղեգնաձորի երաժշտական դպրոցներում, Եղեգնաձորի ԲԿ-ում տիրող իրավիճակի մասին, Գևորգ Ավագյանը խոսեց հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի կազմակերպչական խնդիրներից և համայնքային ՀՈԱԿ-ների աշխատակիցների կողմից իրականացվող գործառույթների պահպանման խնդիրներից, իսկ Ռազմիկ Տոնոյանը հետաքրքրվեց համայնքների ավագանիների նիստերի կազմակերպման գրաֆիկով և ավագանիների որոշումներով:
Վերջում մարզպետ Ա. Սաղաթելյանը հաջողություն մաղթեց բոլորին ընթացիկ շաբաթվա աշխատանքներում ու ձեռնարկվելիք ծրագրերում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53