Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<ՀՀ-ում երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումները> թեմայով կլոր-սեղան քննարկում Վայոց ձորում

17.07.2018

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ <ՀՀ-ում երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումները> թեմայով կլոր-սեղան քննարկում, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, ՏՀԿ բաժինների, Եղեգնաձորի սոցիալական աջակցության տարածքային գործակալության ներկայացուցիչներ,Գլաձոր, Եղեգիս համայնքների սոցիալական աշխատողները, Ջերմուկի ՆԳ բաժնի աշխատակիցը և Վայոց ձորում նման գործունեությամբ զբաղվող <Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն> ՀԿ-ի ներկայացուցիչը:
Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝
1. Երեխաների պաշտպանության համակարգը Հայաստանում. բաղադրիչները, գործառման մեխանիզմները,
2. Երեխաների խնամքի և պաշտպանության շուրջօրյա հաստատությունների վերակազմավորման բարեփոխումը ՀՀ-ում,
3. Խմբային աշխատանք <Ընտանիքահեն այլընտրանքային խնամք>,
4. Երեխայի և ընտանիքի աջակցության ցերեկային կենտրոնները՝ նոր դերակատարներ ՀՀ երեխաների պաշտպանության համակարգում:
Կլոր սեղանի բանախոսներն էին ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի ասպիրանտ, դասախոս Տաթևիկ Կարապետյանը և նույն ամբիոնի դասախոս Ելենա Հարությունյանը:
Միջոցառումը կազմակերպվել էր <Երեխաների պաշտպանության ցանց> կազմակերպության կողմից <Մասնագետների շրջանում երեխաների պաշտպանության համակարգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում> ծրագրի շրջանակում:
Նշենք, որ փաթեթը մշակվել է Հայաստանի սոցիալական աշխատողների կողմից իրականացվող <Գործենք միասին հանուն հաշվետու սոցիալական պետության> ծրագրի շրջանակում՝ ՄԱԿ-ի Ժողովրդավարական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53