Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում շարունակվում է ամառային զորակոչը

17.07.2018

 Այսօր՝ հուլիսի 17-ին, Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ 2018 թվականի ամառային զորակոչի հերթական հավաքը: Նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր միջոցառումը կազմակերպվել էր Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Միջոցառմանը ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի զիվորական կոմիսար, փոխգնդապետ Կարեն Բաբայանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը, Եղեգնաձորի վետերանների միության նախագահ Սարգիս Հարությունյանը, նորակոչիկների հարազատները: Նորակոչիկներին ուղղված օրհնության խոսք ասաց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Բարի ճանապարհ ու անվտանգ ծառայություն մաղթեցին զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, վետերանների միության նախագահ Սարգիս Հարությունյանը, զինվորական կոմիսարի տեղակալ Մարտիրոսյանը:
Հայոց բանակ մեկնող վայոցձորցի նորակոչիկների հիշողություններում դեռ երկար ժամանակ արձագանքելու են հանդիսավոր միջոցառման ժամանակ հնչած բարեմաղթանքի ջերմ խոսքերը, ճանապարհողների հուզախառն ժպիտները, իսկ հայրենասիրական ու ազգագրական երգ-երաժշտության ուրախ հնչյունները նրանց մշտապես հիշեցնելու է հայրենի եզերքի պաշտպանության սրբազան պարտականությունը:
Մենք նույնպես միանում ենք բոլոր բարեմաղթանքներին և աղոթում՝ Հայոց բանակում ծառայող իրենց զինակից եղբայր-զինվորների շարքերը համալրելու գնացող մեր զավակների անվտանգ ծառայության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53