Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

13.07.2018

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Գևորգ Ավագյանի մոտ անցկացվեց խորհրդակցություն մարզի անտառտնտեսություններում և անտառաթփուտային ծածկույթ ունեցող, անտառին սահմանակից համայնքներում հակահրդեհային միջոցառումների կատարման ընթացքի հետ կապված:
Խորհրդակցությանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, Վայոց ձորի անտառտնտեսության տնօրենը, ՀՀ ԱԻ նախարարության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներ և մարզի անտառամերձ համայնքների ղեկավարներ:
Գ. Ավագյանը նշեց, որ հաշվի առնելով հանրապետության տարածքում չոր և շոգ եղանակային պայմանները, ինչպես նաև ստեղծված բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը, գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ տանել բացատրական աշխատաքներ, բարձրացնել բնակչության զգոնությունը՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով գյուղատնտեսական հողահանդակները՝ խոտհարքները և արտովայրերը:
Մարզպետի տեղակալը համայնքների ղեկավարներին հորդորեց պատրաստականության վիճակի բերել հրդեհների դեմ պայքարի համար նախատեսված ուժերն ու միջոցները, գործուն միջոցներ ձեռնարկել բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհների առաջացումը կանխելու ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53