Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վայոց ձորում շարունակվում են Բանակի օրվան նվիրված միջոցառումները 30.01.2018
Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում էր կազմակերպվել Եղեգնաձորի երաժշտական դպրոցում:

Հայոց բանակի օրվան նվիրված տոնական միջոցառում Եղեգնաձորի ավագ դպրոցում 30.01.2018
Վայոց ձորում շարունակվում են Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները: Բանակի օրվա կապակցությամբ տոնական միջոցառում էր կազմակերպվել Եղեգնաձորի ավագ դպրոցում:

Մեկնարկել է մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի դպրոցական փուլը 30.01.2018
Այսօր՝ հունվարի 30-ին, Վայոց ձորի մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում մեկնարկել է 2017-2018 ուստարվա դպրոցականների մաթեմատիկայի առարկայական օլիմպիադայի դպրոցական փուլը: ՀՀ Վայոց ձորի մարզից մաթեմատիկա առարկայից մասնակցության հայտ է ներկայացրել թվով 834 աշակերտ: Նշենք, որ մաթեմատիկա, աստղագիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն և ինֆորմատիկա առարկաներից անցկացվող օլիմպիադաներին մասնակցելու համար հայտագրվել է մարզի հանրակրթական դպրոցների 1812 աշակերտ: Նշված առարկաների օլիմպիադաները անց են կացվում ՀՀ ԿԳ նախարարության սահմանած կարգով և ժամանակացույցով: Յուրաքանչյուր առարկայի օլիմպիադայի ավարտից հետո լրացված ձևաթղթերը ներկայացվելու են մարզպետարան, որտեղից էլ սահմանված կարգով կուղարկվեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն: Ձևաթղթերը ստուգելուց հետո արդյունքները տեղադրվելու են olymp.am կայքում:

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 30.01.2018
Այսօր` հունվարի 30-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության սկզբում Հ. Սարգսյանը ներկայացրեց, որ նախորդ օրը ՀՀ մարզպետների մասնակցությամբ ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի մոտ քննարկվել են 2017թ․ դեկտեմբերի 7-ին Դիլիջանում կազմակերպված համայնքների խորհրդաժողովի ժամանակ Հանրապետության Նախագահի կողմից հնչեցված հանձնարարականների կատարման ընթացքը։ Մարզպետը նշեց, որ քննարկվել են տեղական բյուջեների հավաքագրման խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, ինչպես նաև համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը և մի շարք այլ հարցեր: Մարզպետ Հ. Սարգսյանը տեղեկացրեց, որ քննարկվել են նաև մարզպետարանների 2018թ․ տարեկան աշխատանքային պլանները և նշվել ՏԱՊ-ի յուրաքանչյուր բաժնի համար սահմանված ցուցանիշերի բարելավման նպատակով ձեռնարկելիք անհրաժեշտ գործողությունները, տարվա ընթացքում: Հ.Սարգսյանը հանձնարարեց

Աշխատանքային խորհրդակցություններ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ 30.01.2018
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցան խորհրդակցություններ Արենի և Գլաձոր խոշորացված համայնքների ղեկավարների և ֆինանսական բաժնի պատասխանատուների հետ, որոնց ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետերը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին համայնքների 2018 թվականի բյուջետային գործընթացի կազմակերպման հետ կապված հարցեր: Մարզի ղեկավարը նշեց, որ համայնքների բյուջեների կազմման ընթացքում հարկավոր է մեծացնել եկամտային մասը, իսկ ծախսերը հնարավորինս կրճատել: Ստացված եկամուտները հարկավոր է ուղղել ֆոնդային բյուջե, որը հնարավորություն կտա համայնքներում առավել մեծ թվով սոցիալական ծրագրեր իրականացնել: Գյուղատնտեսական հիմնախնդիրների քննարկման ժամանակ կարևորվեց նորագույն տեխնոլոգիաների կիրառման, ինտենսիվ այգիների ընդլայնման, կաթիլային ոռոգման և հակակարկտային համակարգերի ներդրման հարցը: Քննարկում ծավալվեց նաև համայնքներում հողերի օտարման և վարձակալության հետ կապված հարցերի շուրջ: Խորհրդակցությունների ժամանակ անդրադարձ կատարվեց համայնքապետարանների հաստիքացուցակների ձևավորման և համապատասխան ոլորտների մասնագետներ ունենալու խնդրին: Կարևորվեց համայնքապետարաններում սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման խնդիրը: Նշենք, որ 2018 թվականի սկզբին մարզի Եղեգնաձոր, Արենի, Գլաձոր, Ջերմուկ և Եղեգիս համայքներում արդեն իսկ կան սոցիալական աշխատողներ: Հանդիպումների ընթացքում արծարծվեցին համայնքների զարգացման ծրագրերի մշակման, ինչպես նաև աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ինքնածախսածածկման եղանակով իրականացնելու հարցերը: Խոսվեց նաև համայնքների թվայնացման հետ կապված հիմանխնդրի մասին, մասնավորապես համայնքներում ավագանու նիստերի և մասսայական միջոցառումների օնլայն հեռարձակման անհրաժեշտության մասին:

Տոնական միջոցառումներ նվիրված Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին 29.01.2018
ՀՀ Վայոց ձորի մարզի կրթական և մշակութային հաստատություններում կազմակերպվել են Հայոց հաղթանակած բանակի օրվան նվիրված մի շարք միջոցառումներ: Հունվարի 27-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ տոնական միջոցառում: Միջոցառման մասնակիցներին ողջունեցին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արամայիս Մանուչարյանը: Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց