Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղեկատվություն 28.02.2018
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2018 թվականի փետրվար ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.

Վայոց ձորի մարզում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը 26.02.2018
Վայոց ձորի մարզում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը: Փետրվարի 24-ին մաթեմատիկա առարկայի մարզային փուլում իրենց մաթեմատիկական կարողությունները չափեցին օլիմպիադայի դպրոցական փուլում հաղթած 14 աշակերտներ, իսկ այսօր` փետրվարի 26-ին, մրցասպարեզում կլինեն հայոց լեզու առարկայի իմացությամբ աչքի ընկած աշակերտները: Մնացած առարկաների մարզային փուլը կկայանա ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանած գրաֆիկի: Ներկայացնում ենք մյուս առարկաների գծով կայանալիք դպրոցական առարկայական օլիմպիադայի գրաֆիկը.

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 26.02.2018
Այսօր` փետրվարի 26-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկվեցին շինթույլտվությունների և քաղաքաշինության ոլորտում ներդրումների արդյունքում կատարված շինարարական աշխատանքների մակերեսներին, ինչպես նաև կիսկառույց շինություններին վերաբերող հարցեր: Ներկայացվեց պետական աջակցության ծրագրով մարզի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գարնանացան սերմացուի ներկրման գործընթացին վերաբերող հարցեր: Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը՝

Տեղի ունեցավ Վայոց ձոր մարզի մշտական գործող հանձնաժողովի 2018 թվականի անդրանիկ նիստը 26.02.2018
Ս/թ փետրվարի 26-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2018 թվականի անդրանիկ նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին՝
ՀՀ Վայոց ձորի մարզպետի 2017 թ. գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվություն 22.02.2018
ՀՀ Վայոց ձորի մարզում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացվել է պետական և համայնքային շահերի ներդաշնակման, հանրապետական գործադիր մարմինների և նրանց տարածքային ծառայությունների հետ համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցման հիման վրա: 2017թ. ընթացքում մարզպետի կողմից հրավիրվել է մարզխորհրդի 2 նիստ: Մարզխորհրդի նիստերում, խորհրդակցություններում քննարկվել են մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր: Մարզպետի կողմից ընդունվել և արձակվել են համապատասխանաբար 145 որոշումներ և 79 կարգադրություններ: Մուտքագրվել է ընդհանուր քանակով 7673 և առաքվել 9788 փաստաթուղթ: Մարզպետը համագործակցված աշխատանքներ է տարել հանրապետական գործադիր իշխանության մարմինների տարածքային ծառայությունների հետ: Մարզպետի մոտ յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթվա ուրբաթ օրերին կազմակերպված ընդունելություններին ընդհանուր թվով մասնակցել են 1656 քաղաքացիներ, որոնցից 1452 քաղաքացու

Իրազեկում 22.02.2018
> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ փետրվարի 23-ին ժամը 10։00-18։00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի` Կամոյի, Չալաբյան, Զորավար Վարդանի, Նարեկացու փողոցների, Անդրանիկի նրբանցքի, Միկոյան փող․ 3, 5, 9, 10, 11, 12, 15, Սևակի փող․ 1, 3, 5, Մոմիկի փող․ 8 համարների և Գետափ գյուղի՝ Ձախափ թաղամասի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: