Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը հանդիպեց մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների ղեկավարների հետ

06.06.2018

  Հունիսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը հանդիպեց մարզային ենթակայության առողջապահական ութ կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էր մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը:
Հանդիպման սկզբում առողջապահական կազմակերպությունների ղեկավարներին ուղղված իր խոսքում մարզպետ Ա. Սաղաթելյանը խստորեն պահանջեց, որպեսզի նրանք անեն ամեն հնարավորը, իրենց ղեկավարած կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցման ընթացքում կոռուպցիոն դրսևորումների իսպառ բացառման նպատակով:
Հանդիպումը կրում էր ճանաչողոկան բնույթ: Առողջապահական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրին իրենց տնտեսությունները, իրականացվելիք գործառույթները, կատարած աշխատանքները և առկա խնդիրները:
Իրավիճակին ծանոթանալուց հետո մարզպետ Ա. Սաղաթելյանը կարևորեց որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը: Հանդիպման ավարտին մարզպետն արդյունավետ աշխատանք մաղթեց բոլորին, ի շահ մարզի ազգաբնակչության առողջության պահպանման:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53