Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանն այցելեց <Սատար> հասարակական կազմակերպություն

07.06.2018

 Հունիսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանն այցելեց <Սատար> հասարակական կազմակերպություն, հանդիպեց կազմակերպության կամավորների և աշխատակազմի հետ, ծանոթացավ ՀԿ-ի գործունեությանը և խնդիրներին:
<Սատար> հաշմանդամների հասարակական կազմակերպության նախագահ Հունան Հունանյանը նշեց, որ ՀԿ-ն գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում, համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների հետ, իրականացնում է հայրենասիրական գործունեություն և աջակցում է սահմանափակ հնարավորություններով անձանց:
Հանդիպման ժամանակ կազմակերպության կողմից ներկայացվեցին երկու փոքրիկ տեսանյութեր, որոնք պատմում էին ՀԿ-ի գործունեության և իրականացրած ծրագրերի մասին:
Մարզպետը նշեց, որ առավել քան ծանոթ է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին և պատրաստակամություն հայտնեց աշխատել և համագործակցել ՀԿ-ի հետ:
<Սահմանափակ հնարավորություններով անձանց համար ամենակարևոր խնդիրը ուշադրությունն է մեր հասարակության բոլոր շերտերի կողմից: Ձեր խնդիրները մշտապես կլինեն մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում և ես պատրաստ եմ իմ հնարավորության սահմաններում օգնել և աջակցել ձեզ>,-իր խոսքում նշեց Ա. Սաղաթելյանը:
Հանդիպման ընթացքում ՀԿ-ի անդամները մանրամասնորեն ներկայացրեցին իրենց հուզող հարցերը, հրատապ լուծում պահանջող խնդիրները՝ համոզմունք հայտնելով, որ երկրում տեղ գտած փոփոխությունների արդյունքում համագործակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և այլ պետական գերատեսչությունների հետ արդյունվետ կլինի:
Մարզի ղեկավարը նշեց և հորդորեց, որպեսզի նշված բոլոր խնդիրները և առաջարկներն իրեն ներկայացվեն գրավոր տեսքով և հետամուտ լինեն այդ խնդիրների լուծման ընթացքին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40