Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական անդրանիկ խորհրդակցությունը

04.06.2018

  Այսօր՝ հունիսի 4-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական անդրանիկ խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները:
Մինչ խորհրդակցություն սկսելը նորանշանակ մարզպետը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց երեք կարևոր խնդիրների վրա: Մարզպետ Արագած Սաղաթելյան կարևորեց.
ա)աշխատանքային կարգապահության ներքին կանոնների խստիվ պահպանումը,
բ)մարզպետարանում և մարզային ենթակայության կազմակերպություններում կոռուպցիոն դսևորումների բացառումը,
գ) մարզի տարածքում հատվածական մտածողություն ծնող պատճառների իսպառ վերացումը:
Որպես առաջին խորհրդակցություն այն որոշակիորեն կրում էր նաև ճանաչողական բնույթ: Ստորաբաժանումների ղեկավարները նախ ներկայացնում էին ստորաբաժանման գործառույթները, ապա նախորդ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և գալիք շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերը:
Իրենց գործառույթները և համակարգման ոլորտները ներկայացրին նաև խորհրդակցության մասնակից մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:
Խորհրդակցության ավարտին Ա. Սաղաթելյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին՝ մարզպետի մոտ առանձին-առանձին կազմակերպել աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների և նրանց աշխատակիցների աշխատանքային հանդիպումները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:24:01