Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը հանդիպեց մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ

06.06.2018

Հունիսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի ճանաչողական բնույթի երկրորդ հանդիպումը մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ էր: Հանդիպմանը մասնակցում էր մարզպետարանի աշխատակազմի կրթութան, մշակույթի և սպորտի վարչության վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Հանդիպումը Ա. Սաղաթելյանը սկսեց տնօրեններին ուղղված խստագույն պահանջով՝ աչալուրջ ու խիստ վերաբերմունք դրսևորել՝ դրամահավաքությունը և կոռուպցիոն որևէ երևույթ հանրակարթական հաստատություններում բացառելու նպատակով:
Դպրոցի տնօրենները ներկայացրին իրենց ղեկավարած հաստատությունների վերաբերյալ կարևոր տվյալներ: Մարզպետ Արագած Սաղաթելյանը հետաքրքրվեց աշակերտների ընդհանուր առաջադիմությամբ, դպրոցական առարկայական օլիմպիադայի և միասնական քննությունների ձմեռային փուլի արդյունքներով և քննությունների երկրորդ փուլին դիմած աշակերտների թվի նվազման պատճառներով:
Մարզպետը դպրոցի տնօրենների ուշադրությունը հրավիրեց ուսուցման արդյունավետության բարձրացման խնդիրներին և աշակերտների դաստիարակությանն առնչվող հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:18:15