Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 16.01.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ ընթացիկ տարվա գործակարգավարական երկրորդ խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով, ինչպես նաև ներկայացրին ընթացիկ շաբաթվա մեջ իրականացվելիք աշխատանքները: Խորհրդակցությանը քննարկվեցին սպասվելիք շինարարական աշխատանքներին, ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված աշնանացան սերմացուի պարտքերի վերադարձման ընթացքին, կանխատեսվող ցանքատարածություններին, գյուղատնտեսական մեքենա-տրակտորային կայանների ստեղծմանը, միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազման և ժամկետներին, առողջապահական, կրթական, հողօգտագործման ոլորտների խնդիրներին առնչվող հարցեր: Մարզպետ Հ. Սարգսյանը հետաքրքրվեց

Կառավարությունում քննարկվել են Վայոց ձորի զարգացման ներդրումային ծրագրերը

Կառավարությունում քննարկվել են Վայոց ձորի զարգացման ներդրումային ծրագրերը 13.01.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Վայոց ձորի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերը: Բիզնես ծրագրերը վերաբերում էին օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, կաթնամթերքի արտադրության զարգացմանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը, զբոսաշրջային հնարավորությունների կազմակերպմանը և այլն: Մանրամասներ են ներկայացվել ծրագրերի տնտեսական հիմնավորման և ֆինանսական գնահատականների վերաբերյալ:

Վայքի  տարածքային զինկոմիսարիատից  պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2017 թվականի ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները

Վայքի տարածքային զինկոմիսարիատից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2017 թվականի ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները 13.01.2017

Հունվարի 12-ին Վայոց ձորի մարզի Վայքի տարածքային զինկոմիսարիատից նույնպես պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2017 թվականի ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները: Վայք քաղաքի Սուրբ Տրդատ եկեղեցում նորակոչիկներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթեցին Վայքի զինվորական կոմիսար Հովհաննես Մելքոնյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Վայք, Ջերմուկ և Զառիթափ խոշորացված համայնքների ղեկավարները, նորակոչիկների հարազատները: Նորակոչիկներին օրհնեց Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը:

ՊԱՌԼԱՄԵՆՏ հասարակական-քաղաքական ամսագիրը Ռինդ համայնքի ղեկավարին  ճանաչել է համայնքի լավագույն ղեկավար

ՊԱՌԼԱՄԵՆՏ հասարակական-քաղաքական ամսագիրը Ռինդ համայնքի ղեկավարին ճանաչել է համայնքի լավագույն ղեկավար 13.01.2017

ՊԱՌԼԱՄԵՆՏ հասարակական-քաղաքական ամսագիրը(20.12.2016թ.) դիպլոմ է շնորհել ՀՀ Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանին և նրան ճանաչել 2016 թ. >:

Վայոց ձորի  մարզում  մեկնարկեց 2017 թվականի ձմեռային զորակոչը

Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2017 թվականի ձմեռային զորակոչը 12.01.2017

Այսօր Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2017 թվականի ձմեռային զորակոչը: ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքային զինկոմիսարիատներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2017 թվականի ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները: Մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի Սուրբ. Աստվածածին եկեղեցում նորակոչիկներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Կարեն Բաբայանը: Մարզպետի տեղակալը նորակոչիկներին բարի ճանապարհ, անվտանգ ծառայություն մաղթեց, նշելով, որ հայրենիքի սահմանները պաշտպանելը սրբազան գործ է : Զինվորական կոմիսար ամուր կամք և մարտունակություն մաղթեց նորակոչիկներին և իր խոսքում հույս հայտնեց, որ նրանք Հայոց բանակում Վայոց ձորի անունը բարձր կպահեն, որովհետև վայոցձորցի զինվորները միշտ աչքի են ընկելիրենց կարգապահությամբ: Ելույթ ունեցողները նորակոչիկներին ճանապարհելու եկած ծնողներին ու հարազատներին համբերություն մաղթեցին և շնորհակալություն հայտնեցին հայրենասեր զավակներ մեծացնելու և դաստիարակելու համար:

Տեղեկանք

Տեղեկանք 10.01.2017

2016 թվականի ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45