Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 26.01.2017

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալել էր Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանին և > ծրագրի համակարգողներին (Քրիստինե Բաղդասարյան, Արտյոմ Հախնազարյան): Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արամ Գրիգորյանը: Մարզպետ Հ. Սարգսյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ ինքն անձամբ և մարզպետարանի ողջ աշխատակազմը պատրաստակամ են մարզի համայնքների նախադպրոցական կրթական ծրագրերի բարեփոխման նպատակով կազմակերպվող ցանկացած համագործակցության: Քննարկվեց Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր և Վայք համայնքներում >-ի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից մեկնարկող > ծրագրի շրջանակներում հանրային իրազեկման և միջոցառումների կազմակերպման գործընթացին վերաբերող հարցեր։ Նշենք, որ

Տեղի ունեցավ ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության 2016թ. գործունեության ամփոփման հաշվետու նիստը

Տեղի ունեցավ ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության 2016թ. գործունեության ամփոփման հաշվետու նիստը 25.01.2017

Հունվարի 24-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և նախարարության Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանումների 2016թ. գործունեության հաշվետվությունը: Ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը, մարզպետարանի պաշտոնատար անձիք, մարզի համայնքների ղեկավարներ, փրկարարական ծառայության ներկայացուցիչներ և այլք: 2016թ. ընթացքում Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից կատարված աշխատանքների մասին զեկուցումով հանդես եկավ ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը: Տիգրան Պետրոսյանն իր զեկույցում վստահեցրեց, որ ՎՁՄՓՎ-ն 2016 թ.-ի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված աշխատանքներն ամբողջապես կատարել են: ՎՁՄՓՎ պետը տեղեկացրեց,

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը 24.01.2017

Ս/թ հունվարի 24-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2016 թվականի հերթակա նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էր

Մարզպետ Հարություն Սարգսյանի  մոտ կայացավ գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը

Մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 23.01.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով, ինչպես նաև ներկայացրին ընթացիկ շաբաթվա մեջ իրականացվելիք աշխատանքները: Խորհրդակցությանը քննարկվեցին Վայքի բազմաբնակարանային շենքերի մուտքերի և տանիքների վերանորոգումներին և սպասվելիք այլ շինարարական աշխատանքներին, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված աշնանացան սերմացուի պարտքերի վերադարձման ընթացքին, կանխատեսվող ցանքատարածություններին, մթերված խաղողի նախկին տարիներին չվճարված գումարների մարման ընթացքին, մարզում առկա անասնագլխաքանակի հաշվառման արդյունքներին, վերջին հինգ տարվա ենթացքում մարզի համայնքներում իրականացված ծրագրերի քարտեզի կազման աշխատանքներին, եռամսակային օգնության ցուցակներում ընդգրկվածների տվյալներին, հանրակրթական հաստատությունների գործադիր տնօրենների ընտրություններին, դպրոցական առարկայական օլիմպիադաների և ասմունքի մարզային փուլի կազմակերպման աշխատանքներին, համայնքներում հողօգտագործման ոլորտի խնդիրներին, ՀՀ ՏԻՄ օրենքում և տեղեկան տուրքերի սահմանման կարգերում կատարված փոփոխություններին առնչվող հարցեր: Մարզպետ Հ. Սարգսյանը

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 19.01.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպում ունեցավ > հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսան Ավագյանի հետ: Հանդիպման նպատակը > դրամաշնորհային ծրագրի իրագործման մանրամասների և ընթացի քննարկումն էր: Տեղեկացնենք, որ ծրագիրը ֆինասնսավորվում է Եվրոմիության Հայաստանի գրասենյակի կողմից՝ ՀՀ կառավարության և մարզային գործընկերների համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2.085.000 եվրո, որից ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կազմում է 375.000 եվրո, Եվրոմիության դրամաշնորհը՝ 1.500.000 եվրո, իսկ դիմող հասարակական կազմակերպությունների համաֆինանսավորումը՝ 210.000 եվրո: > ծրագիրն իրականացնում է Վենետիկի համալսարանը (Իտալիա), որի հայաստանյան գործընկերը Վայոց ձոր մարզի

Տեղի է ունեցել 4-րդ բանակային կորպուսի Ռազմական խորհրդի նիստը

Տեղի է ունեցել 4-րդ բանակային կորպուսի Ռազմական խորհրդի նիստը 17.01.2017

4-րդ բանակային կորպուսի Ռազմական խորհրդի նիստի ընթացքում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա արդյունքները: Ռազմական խորհրդի նիստին ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, կայազորի իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Զեկույցների միջոցով ներկայացվել է զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության վիճակը, մարտական կիրառման խնդիրները, մարտական հերթապահության կազմակերպման առանձնահատկությունները: Մանրամասն զեկուցվել է նաև

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45