Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնական միջոցառում նվիրված ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձին

21.09.2018

 Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում տեղի ունեցավ տոնական համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձին:  Համերգը կազմակերպվել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ, կազմակերպիչ՝ Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոն:
Տոնական համերգը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգով:
Ներկաներին ողջույնի ջերմ խոսքեր հղեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը:

Տոնական համերգը կազմակերպվեց և անցկացվեց Վայոց ձորի մարզի մշակութային տարբեր խմբերի և անհատ կատարողների ուժերով: Մասնակցում էին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի <Մեղեդի> ստուդիայի մենակատարները և դհոլի խումբը, <Բողբոջ> և <Վայոց ձոր> պարային համույթների, Եղեգնաձորի <Ռաֆֆա> պարային համույթի, Վայքի <Անուրջներ> պարային համույթի, Աղավնաձորի Մուրադ Սարգսյանի անվան արվեստի դպրոցի պարի խմբի սաները և անհատ կատարողներ:
Ջերմ մթնոլորտն ու տոնական տրամադրությունը շարունակվեց մինչև ուշ երեկո:
Համերգն ավարտվեց տոնական ու գեղեցիկ հրավառությամբ:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել նաև ՀՀ Վայոց ձորի մարզի տարբեր համայնքներում, մշակութային ու կրթական հաստատություններում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40