Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձոր և ՌԴ Արխանգելսի մարզերն այսօր հաստատեցին համատեղ գործողությունների ծրագիրը

20.09.2018

 Արխանգելսկը և Վայոց ձորը շարունակում են ամրապնդել գործարար և մշակութային կապերը։ Այսօր կողմերը Արխանգելսկ քաղաքում ստորագրեցին միջոցառումների իրականացման համատեղ ծրագիրը։ Փաստաթղթում տեղ են գտել հստակ քայլեր, որոնք ուղղված են մարզերի միջև ավելի վաղ ստորագրված համագործակցության համաձայնագրի իրականացմանը։
Փաստաթուղթը ստորագրվեց ՌԴ Արխանգելսկի մարզպետ Իգոր Օրլովի և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի կողմից։
Միջոցառմանը ներկա էին Արխանգելսկ մեկնած Վայոց ձորի պատվիրակության անդամները՝ Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը, Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը, Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը և գործարար աշխարհի ներկայացուցիչներ։
Արխանգելսկի մարզպետ Ի. Օրլովը նշեց, որ Վայոց ձորի պատվիրակությունը շատ ճիշտ ժամանակ է ընտրել այցելության համար։ Այս օրերին Արխանգելսկում անցկացվում է Մարգարիտյան առևտրա-արդյունաբերական միջազգային տոնավաճառը։ Այս առումով հայկական կողմին հնարավորություն է ընձեռնվել ծանոթանալ Արխանգելսկի հսկայական տնտեսական և ստեղծարար ներուժի հետ։ Մարզպետ Ի. Օրլովը համոզմունք հայտնեց, որ տոնավաճառի ժամանակ հայկական կողմը կգտնի նոր ընկերներ և բիզնես գործընկերներ։
<Շնորհակալություն եմ հայտնում Մարգարիտյան տոնավաճառին մասնակցելու հրավերի համար։ Սյստեղ նոր հնարավորություններ են բացվում գործարար կապերի հաստատման, ինչպես նաև արտաքին կապերի ստեղծման և ամրապնդման համար։ Ուզում եմ նշել, որ մեր բարեկամ մարզերի միջև հաստատված համագործակցության ոլորտներում տեղի են ունենում որակական փոփոխություններ։ Ես համոզված եմ, որ այս փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ է, որի շնորհիվ նորանոր ծրագրերի իրագործման նոր ուղիներ են բացվում>,- իր խոսքում նշեց
Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը։
Ծրագրի համաձայն նախատեսվում է մարզերում հեռանկարային ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, Հայաստանում և Արխանգելսկում առևտրային ներկայացուցչությունների բացում, համատեղ բիզնես առաքելությունների, առողջապահական, գիտական և կրթական ծրագրերի իրականացում, զբոսաշրջության ոլորտում գործակցություն, մշակութային և ուսանողական փոխանակման ծրագրերի իրագործում։
<Այսօր համատեղ շատ ծրագրեր կան։ Մենք ուզում ենք, որ մեր երկու երկրների գործարարները ուղիղ կապի մեջ լինեն։ Համագործակցության ոլորտները սահմանափակումներ չունեն՝ գյուղատնտեսություն, փայտամշակման և քիմիական արդյունաբերություն և, իհարկե, զբոսաշրջություն, շինարարություն և մի շարք այլ ուղություններ>,-նշեց Արխանգելսկի մարզպետ Ի. Օրլովը։

աղբյուրը՝ dvinaland.ru

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58