Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Անկախությունը՝ գերագույն արժեք> խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ՝ Վայոց ձորի մարզային գրադարանում

20.09.2018

  Երեկ՝ սեպտեմբերի 19-ին,  Վայոց ձորի մարզային գրադարանում կազմակերպվեց <Անկախությունը՝ գերագույն արժեք> խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ, նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձին:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը, մարզային մշակութային կազմակերպությունների աշխատակիցներ, ծնողներ և դպրոցականներ:
Միջոցառման ավարտին մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը շնորհավորեց ներկաներին ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ գրադարանի սպասարկման բաժնի աշխատակիցներին: Ռ. Լևոնյանը շնորհակալություն հայտնեց նաև մասնակից դպրոցականներին, գեղեցիկ կատարումների համար և բոլորին մաղթեց խաղաղություն ու բարեկեցություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57