Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Մաքուր Հայաստան>> ծրագրի չորրորդ համապետական շաբաթօրյակի  արդյունքները

<<Մաքուր Հայաստան>> ծրագրի չորրորդ համապետական շաբաթօրյակի արդյունքները 16.04.2018

Ապրիլի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզում կազմակերպվեց և անցկացվեց > ծրագրի շրջանակում չորրորդ համապետական շաբաթօրյակը, որին մասնակցել են մարզի բոլոր համայնքներն ու բնակավայրերը, մարզային և համայնքային կազմակերպություններ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներ, կրթական հաստատություններ, մասնավոր ընկերություններ: Շաբաթօրյակի աշխատանքներին ներգավվել էր 55 միավոր տեխնիկա, 1637միավոր գործիքներ: Շաբաթօրյակին մասնակցել է 3080 մարդ: Ողջ օրվա ընթացքում Վայոց ձորի մարզպետարանում գործել է տեղեկատու թեժ գիծ (+374281)2 30 61 հեռախոսահամարով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 16.04.2018

Այսօր՝ ապրիլի 16-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության սկզբում ներկայացվեց > ծրագրի շրջանակում ս/թ ապրիլի 14-ին կայացած չորրորդ համապետական շաբաթօրյակի ընթացքում կատարված աշխատանքների մասին և ներկայացվեց արդյունքներն ըստ համայնքների: Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց հետևել աղբահանության հետ կապված պայմանագրերի կնքման գործընթացին: Այնուհետև խոսվեց մարզի տարածքով անցնող մայրուղու եզրին տեղակայված մրգի վաճառակետերի տիպայնացման, Մարտիրոս բնակավայրի մշակույթի տան վթարայնության խնդիրներին, համայնքների կողմից տրված շինթույլտվություններով կատարվող շինաշխատանքների ծավալներին, այդ աշխատանքներում ընդգրկված աշխատակիցների քանակին վերաբերող հարցերի շուրջ: Ներկայացվեց

Վայոց ձորում ընթանում է  <<Մաքուր Հայաստան>> ծրագրի չորրորդ  համապետական շաբաթօրյակը

Վայոց ձորում ընթանում է <<Մաքուր Հայաստան>> ծրագրի չորրորդ համապետական շաբաթօրյակը 14.04.2018

Այսօր՝ ապրիլի 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզում կազմակերպվել և անցկացվում է > ծրագրի շրջանակում համապետական չորրորդ շաբաթօրյակը, որին մասնակցում են մարզի բոլոր համայնքներն ու բնակավայրերը, մարզային և համայնքային կազմակերպություններ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներ, կրթական հաստատություններ, մասնավոր ընկերություններ: ՀՀ Վայոց ձորի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատու պաշտոնատար անձիք այցելել են մարզի համայնքներ, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Շաբաթօրյակի աշխատանքներին ժամը 11.00-ի դրությամբ ներգավվել է 42 միավոր տեխնիկա, 1079 միավոր գործիքներ: Շաբաթօրյակին մասնակցում է 2070 մարդ: Ողջ օրվա ընթացքում մարզպետարանում գործել է տեղեկատու թեժ գիծ (+374281)2 30 61 հեռախոսահամարով:

<<Մաքուր Հայաստան>> ծրագրի չորրորդ համապետական շաբաթօրյակի տվյալները ժամը 12.00 դրությամբ

<<Մաքուր Հայաստան>> ծրագրի չորրորդ համապետական շաբաթօրյակի տվյալները ժամը 12.00 դրությամբ 14.04.2018

> ծրագրի շրջանակում ապրիլի 14-ին Վայոց ձորում կազմակերպված չորրորդ համապետական շաբաթօրյակի տվյալները՝ ժամը 12.00-ի դրությամբ:

Համատեղ նիստ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

Համատեղ նիստ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 12.04.2018

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն ,,Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության, մահացության և զարգացման ռիսկի գործոնների վերաբերյալ,, և Վայոց ձորի մարզում 2016-2018թթ. արձանագրված թունաքիմիկատներով թունավորումների հիվանդացության և 2018 թվականի դրանց կանխարգելման մասին համատեղ նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստողաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ, Վայոց ձորի մարզի բժշկական կազմակերպությունների տնօրեններ: Զեկուցմամբ հանդես եկավ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ Վայոց ձորի մսանաճյուղի բժիշկ-համաճարակաբան Ե. Շիրինյանը` ներկայացնելով առավել տարածված վարակիչ հիվանդությունների հիվանդացության, մահացության, զարգացման ռիսի գործոնները, ինչպես նաև հանրապետությունում բնակչության մահացության պատճառների կառուցվածքը: Ե. Շիրինյանը նշեց, որ, 2016 թվանականի համեմատությամբ, իրազեկման աշխատանքների պատշաճ ձևով կազմակերպման շնորհիվ 2017 թվականի ընթացքում կրճատվել, իսկ 2018 թվականի անցած ժամանակահատվածում թունաքիմիկատներով թունավորման դեպքեր չեն գրանցվել: Քննարկման

سñ½Ï»ÝïñáÝ ºÕ»·Ý³ÓáñáõÙ ³Ýóϳóí»ó ͳé³ïáõÝÏ ÝíÇñí³Í ³åñÇÉÛ³Ý ù³éûñÛ³ å³ï»ñ³½ÙÇ 2-ñ¹ ï³ñ»ÉÇóÇÝ

سñ½Ï»ÝïñáÝ ºÕ»·Ý³ÓáñáõÙ ³Ýóϳóí»ó ͳé³ïáõÝÏ ÝíÇñí³Í ³åñÇÉÛ³Ý ù³éûñÛ³ å³ï»ñ³½ÙÇ 2-ñ¹ ï³ñ»ÉÇóÇÝ 11.04.2018

Այսօր` ապրիլի 11-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցեց Եղեգնաձոր քաղաքի Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի ծառուղում կազմակերպված ծառատունկին: Ծառատունկն անցկացվեց ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի նախաձեռնությամբ և նվիրված էր Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ապրիլյան քառօրյա պատերազմի 2-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշե Տերտերյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգամ Մարգարյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ինչպես նաև ՀՀ Երկրապահ կամավորական միության Վայոց ձորի մարզային կառույցիների ներկայացուցիչներ, աշակերտներ, ուսուցիչներ և բազմաթիվ վայոցձոր: Միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկան և արցախյան ազատամատում և ապրիլյան քառօրյում զոհվածների հիշատակը հարգեցին ՀՀ ԿԳՆ Եղեգնաձորի ավագ դպրոցի աշակերտները, որից հետո տեղի ունեցավ ծառատունկը: Նշենք, որ ծառատունկին ներկա պետական այրերը անվանական ծառեր տնկեցին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-02 18:40:51