Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղեկատվություն 04.09.2018
Մարզի Ջերմուկ, Վայք և Եղեգնաձոր քաղաքների ՍԱՏԳ-ներում 2018 թվականի օգոստոս ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.
Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի Վայոց ձորի կառույցի հարգելի աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ: Ստեղծման պահից Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցները հանձն են առել Հայաստանի Հանրապետության բնակչության անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքների դժվարին պարտականությունը և առ այսօր պատվախնդրորեն են կատարում իրենց փրկարար առաքելությունը: Արժանապատվորեն կրելով փրկարարի պատվաբեր կոչումը, ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցները ցանկացած դժվարին պահի և արտակարգ իրավիճակում փորձում են, անգամ անձնազոհության գնով, ապահովել ՀՀ բնակչության անվտանգ կյանքն ու աջակցել նրանց բնականոն կենցաղավարությանը: Ավելին՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներն արդեն օգնության ձեռք են մեկնում հարևան երկրներին և այլ պետություններին պատուհասած աղետների հետեւանքների վերացմանը՝ դառնալով Հայաստանի Հանրապետության բարի կամքի դրսևորման խորհրդանիշ և հայ ժողովրդի գթասրտության վառ օրինակ: Հարգելիներս,

Հանդիպում Հայոց բանակից զորացրված վայոցձորցի երիտասարդների հետ 04.09.2018
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի և ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամնատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանի հանդիպումը Հայոց բանակից զորացրված վայոցձորցի երիտասարդների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետի տեղակալ Գևորգ Ավագյանը: Երիտասարդներին տունդարձի կապակցությամբ ողջունեց և հայրենիքի պաշտպանության գործում ունեցած ավանդի համար շնորհակալություն հայտնեց մարզպետ Արագած Սաղաթելյանը: Հայոց բանակում ծառայությունն ավարտած և քաղաքացիական կյանք վերադարձած երիտասարդներին ողջունեց, բանակային կյանքի, ծառայության պայմանների վերաբերյալ նրանց հետ զրուցեց գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը: Գեներալը հետաքրքրվեց բանակային պայմանների բարելավման վերաբերյալ երիտասարդների տեսլականով: Մարզպետի տեղակալ Գևորգ Ավագյանը հորդորեց երիտասարդներին առաջարկություններ ներկայացնել ուղղված ծառայության ընթացքում բանակում առկա խնդիրների լուծմանը: Նշենք, որ երիտասարդներին հետաքրքրում էր աշխատանք ձեռք բերելու հարցերը: Մարզպետ Ա. Սաղաթելյանը և գեներալ-մայոր Վ. Քոչարյանը պատրաստակամություն հայտնեցին ցանկացած հարցով երիտասարդներին ընդունելու և փորձելու գտնել նրանց հուզող խնդիրների լուծման ուղիները:
Տեղեկատվություն 04.09.2018
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի (69-3.1-2) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմում ներկայացրած անձի մասին • Նշված անձի ներկայացրած փաստաթղթերը բավարարել են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները։ 1. Նիկոլայ Սուրիկի Բայաթյան - կնքվել է աշխատանքային պայմանագիր Անձնակազմի կառավարման բաժին

Վահրամ Միքայելյանի աշխատանքների ցուցադրությունը՝ Եղեգնաձորի պատկերասրահում 04.09.2018
Մոտ օրերս Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի մասնակցությամբ բացվեց վայոցձորցի ազատամարտիկ-գեղանկարիչ Վահրամ Միքայելյանի (Սերսի Խենթի) աշխատանքների ցուցադրությունը: Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Գոհար Ավագյանը: Ողջույնի խոսք ասաց մարզպետի տեղակալ Նանե Ասատրյան: Վահրամ Միքայելյանին ուղղված սրտի խոսք ասացին մարզի մշակութասեր հասարակայնության ներկայացուցիչներ, հարազատներ, վրձնակից և աշխատակից ընկերներ: Բոլոր ելույթներում ցանկություն էր հնչում՝ կրկին ստեղծագործելիս տեսնել վրձնելու հնարավորությունից ֆիզիկապես զրկված : Ցուցահանդեսում ներկայացված է հեղինակի դիմանկարների և գյուղական բնապատկերների շարքեր: Նշենք,

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ 31.08.2018
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Դպրոցը յուրաքանչյուր մարդու մոտ արթնացնում է ամենաբարի ու ամենապայծառ հիշողությունները: Դպրոցում ձեռք բերված գիտելիքներն ամենահիմնավորն ու ամենամնայունն են: Իսկ գիտելիքը մարդուն դարձնում է ավելի ուժեղ, իմաստուն և ավելի բարի: Չկա ավելի հրաշալի բան, քան սովորելը, կարդալը ու նոր հորիզոններ բացահայտելը: Այսօր ես իմ երախտիքի խոսքն եմ հղում մեր ուսուցիչներին: Դուք ձեր սաներին ուղեկցում եք դեպի գիտելիք և կրթություն ստանալու դժվարին, բայց անասելի հետաքրքիր աշխարհը: Ձեզ է վստահված մեր սերունդների հայեցի դաստիարակության հայրենանվեր ու դժվարին գործը: Դուք ձեր սաների մեջ տեսնում եք մեր ազգի ապագա հանճարներին, օգնում եք նրանց բացել գիտության գաղտնի դռները՝ սերմանելով սեր ու նվիրվածություն հայրենիքի նկատմամբ ու դաստիարակելով Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացիների: Սիրելի մանկավարժներ, մաղթում եմ ձեզ հաջողություններ, ձեր պատասխանատու, շնորհակալ և պատվաբեր աշխատանքում: Մեծ սիրով և ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել առաջին անգամ դպրոց ոտք դրած մեր փոքրիկներին: Ցանկանում եմ, որ ուսումնառության տարիները ձեզ համար լինեն ամենահիշարժանը, որպեսզի դպրոցական տարիները լինեն վառ ու պայծառ ապրումներով հարուստ: Սիրելի աշակերտներ, հարգելի մանկավարժներ, Կրկին շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ բեղմնավոր և արդյունավետ ուսումնական տարի, նոր ու հետաքրքիր բացահայտումներ ու գերազանց գնահատականներ: Բարի երթ:


