Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետին ներկայացվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի համայնքների զարգացման ծրագրեր

Վարչապետին ներկայացվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի համայնքների զարգացման ծրագրեր 06.05.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը: Կառավարության ղեկավարին ներկայացվել են ձեռնարկատիրական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են աղբի վերամշակման գործարանի և ջերմոցային տնտեսության կառուցմանը, այգեգործական տնտեսության զարգացմանը, խաղուն գինու արտադրության խթանմանը, խտանյութերի և պահածոների արտադրության համալիր գործարանի հիմնմանը և այլն: Համայնքների ղեկավարներն անդրադարձել են նաև համայնքների սեփական եկամուտների ավելացման ծրագրերին և այդ ուղղությամբ նախատեսված քայլերին: Ի թիվս մի շարք ծրագրերի,

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ 06.05.2017

Սիրելի՛ վայոցձորցիներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վայոցձորցի թանկագի՛ն վետերաններ, Հայոց բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ: Սիրով շնորհավորում եմ ձեզ մայիսյան եռատոնի՝ Մեծ հայրենականում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձի, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի ստեղծման 25-ամյակների կապակցությամբ: Այս եռատոնը խորհրդանիշ է ազատության, անկախության, հանուն հայրենիքի պաշտպանության մղված գոյամարտերի: Հաղթանակներից մեկը խորհրդանշում է մեր պապերի սխրանքը, որոնք 72 տարի առաջ Խորհրդային Միության բազմազգ բանակի շարքերում հերոսաբար մարտնչեցին մարդկության համար ամենամեծ ոճրագործի՝ ֆաշիզմի դեմ և տարան արժանի հաղթանակ: Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտը մեր ժողովրդի ու մեր երկրի համար խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի, տնտեսության ու մշակույթի զարգացման նոր հնարավություն ստեղծեց: Այդ հաղթանակի համար մեր ժողովուրդը ոչինչ չխնայեց։ Տվեցինք մեծաթիվ զոհեր, որոնց հիշատակը վառ են պահելու նաև մեր զավակները: Ունեցանք հերոսներ ու զորավարներ, որոնց սխրանքով լի կյանքիպատմությունը օրինակ դարձավ մեր նորօրյա սերնդի համար: Մայիսի 8-ը նշվում է որպես Երկրապահի օր, քանզի 25 տարի առաջ նույն օրը՝ 1992 թվականի մայիսի ութին ազատագրվեց Շուշին, որը շրջադարձային դարձավ Արցախյան ազատամարտի հաղթական ելքի համար: Մայիսի 8-ը մեր ժողովրդի համար ձեռք բերեց կրկնակի խորհուրդ, իր մեջ ամփոփելով նաև Արցախյան պաշտպանական բանակի ստեղծման օրվան նվիրված տոնը: Մայիսի 8-ի կրկնակի տոնն իրականացավ Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնության, երկրի սահմանները պահող մեր հայրերի ու եղբայրների, մեր քույրերի, անգամ ծերունազարդ պապիկների կյանքի գնով: Իրապես Արցախի ազատամարտը դարձավ նոր սերնդի հերոսապտումի մերօրյա վկան, դառնալով ներկա ու գալիք սերունդների համար հայրենասիրության ու ռազմարվեստի ուսանելի օրինակ: Այս օրերին ամենից առաջ մենք գլուխ ենք խոնարհում հայրենիքի ազատության համար մղվող պայքարում նահատակված բոլոր հայորդիների և հայոց տիկնանց ու օրիորդների պայծառ հիշատակի առջև և խորին խոնարհումով ասում՝ հավե՛րժ փառք մեր նահատակներին, ողջություն հայոց բանակը համալրող հայ զինվորներին: Սիրելի վայոցձորցիներ, որպես սահմանամերձ մարզի բնակիչներ, այսօր մենք առավել քան բարձր ենք գնահատում խաղաղության գինը: Համոզված եմ, որ մեր քույր եղբայրների կյանքի գնով նվաճված խաղաղությունը պահպանելու համար բոլորս ենք պատրաստ կանգնելու հերոսացած բանակի կողքին՝ համալրելով Հայոց բանակի շարքերը, կրկնելու մեր նահատակված զավակների սխրանքը, դառնալու > միասնության գաղափարակիրը: Սակայն այսօր բոլորիս մաղթում եմ խաղաղ գործունեություն, ի շահ մեր հայրենիքի, ի բարօրություն մեր ժողովրդի: Սիրելիներս, թույլ տվեք բոլորիդ անունից բարի հիշողություն մաղթել Արցախի ազատագրական պայքարում և Ապրիլյան քառօրյայում զոհված մեր սիրելի զավակներին: Թող լույս իջնի նրանց սուրբ շիրիմներին: Կրկին շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա և Մեծ հայրենականում տարած հաղթանակի առթիվ: Շնորհավոր տոնդ, հա՛յ զինվոր, փառք ու պատիվ քեզ Հայո՛ց հաղթանակած բանակ:

Գործակարգավարական խորհրդակցություն   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

Գործակարգավարական խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 02.05.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հանդես եկան հակիրճ հաղորդումներով: Ստորաբաժանումների ղեկավարները նաև ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները: Խորհրդակցությանը քննարկվեցին

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 02.05.2017

2017 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների:

Տեղեկանք

Տեղեկանք 02.05.2017

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2017 թվականի ապրիլ ամսին կատարած աշխատանքների մասին.

   Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2017թվականի անդրանիկ նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2017թվականի անդրանիկ նիստը 28.04.2017

Այսօր կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2017 թվականի անդրանիկ նիստը, հարցերի հետևյալ օրակարգով. 1. > համաժողովի մասին>>, 2. >, 3. >: Հայտարարություններ 1. > միջոցառման մասին: 2. > 3. > 4. > > զեկուցումով հանդես եկավ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:25:28