Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պսակադրություն և ծաղիկների խոնարհում՝ Արցախյան պատերազմում զոհվածների շիրիմներին և նրանց հիշատակը հավերժացնող հուշահամալիրում

29.01.2019

 Հունվարի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի գլխավորությամբ մարզպետարանի աշխատակիցները և զիվորականներ այցելեցին Եղեգնաձոր քաղաքում գտնվող Հիշատակի բլուր, ուր հանգչում են Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին շիրիմները և կանգնեցված է պատերազմի ընթացքում անհետ կորածների հիշատակը հավերժացնող հուշաքար: Հիշատակի բլուրում ծաղիկներ խոնարհեցին զոհվածների շիրիմներին և կատարվեց պսակադրություն:
Այնուհետև այցելություն եղավ  Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող Եղեգնաձորի հուշահամալիր, որտեղ նույնպես ծաղիկներ խոնարհեցին զոհվածների հիշատակի համար:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը և Վայոց ձորի մարզային զինկոմիսար Արմեն Հովհաննիսյանը:
Նշենք, որ մարզի կրթական և մշակութային հաստատություններում կազմակերպվել են Հայոց բանակի 27-րդ տարեդարձին նվիրված մի շարք միջոցառումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34