Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հրավեր 04.10.2018
Սիրելի հայրենակիցներ: Արենիի համայնքապետարանը և հիմնադրամը յուրաքանչյուր տարի ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի գյուղում կազմակերպում են Արենի գինու փառատոնը: Այս տարի ևս Արենին իր հյուրընկալ դռներն է բացում ողջ աշխարհի առջև՝ ցույց տալու իր ժողովրդի հարուստ մշակույթն ու ստեղծած բերք ու բարիքի հմայքը: Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու արդեն ավանդույթ դարձած 10-րդ հոբելյանական միջոցառմանը, որը նվիրված է լինելու հայազգի լեգենդ Մեծանուն մաեստրո ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ: Պաշտոնական բացումը տեղի է ունենալու ս/թ հոկտեմբերի 6-ին, ժամը 12:30-ին: Հարգանքով՝ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյան:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի հրաժեշտի ուղերձը 03.10.2018
Հարգելի՛ գործընկերներ, Վայոց ձորի մարզի սիրելի բնակիչներ: Ներքաղաքական վերջին իրադարձություններով պայմանավորված ես վայր եմ դնում ՀՀ Վայոց ձորի մարզպետի լիազորությունները: Հարգելինե՛րս,

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելության սեպտեմբեր ամսվա արդյունքները 02.10.2018
2018 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության էին եկել 16 քաղաքացիներ, որոնցից 1-ը դիմել էր շինանյութի պահանջով (պահանջը բավարարվել է ), 1-ը՝ երեխային հատուկ խնամքի գիշերօթիկ հաստատություն տեղափոխելու խնդրանքով (գործն ընթացքի մեջ է ), 3-ը դիմել էին նպաստի, 6-ը՝ բնակարանի, 2-ը՝ աշխատանքի տեղավորման, 3-ը՝ այլ հարցերով: Նշված քաղաքացիների խնդրանքը բավարարելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին դիմումները ուսումնասիրելու և
ՀՀ Վայոց ձորի մարզի տարեցների թիմը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի ղեկավարությամբ մասնակցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված մրցույթի եզրափակիչ փուլին, որը կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում: Սեպպեմբերի 28-ին թիմին Ծաղկաձոր ճանապարհեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, թիմին մաղթելով հաղթանակ: Մարզային թիմի անդամ Ամալյա Մխիթարյանը տուն վերադարձավ հաղթանակով: Նա մրցույթի մարզաձևում գրավել է երկրորդ տեղը: Շնորհավորում ենք Ամալյա Մխիթարյանին և թիմի ողջ անձնակազմին և կրկին, Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, նրանց մաղթում՝ խաղաղ ու անհոգ օրեր:

Տեղեկատվություն 02.10.2018
2018 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների

Վայոց ձորի մարզում 2018 թվականի 3-րդ եռամսյակում ծնվել է 109 երեխա 02.10.2018
2018 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:


