Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ  կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 29.05.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հանդես եկան հակիրճ հաղորդումներով: Ստորաբաժանումների ղեկավարները նաև ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները: Խորհրդակցությանը քննարկվեցին

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 29.05.2017

2017 թվականի մայիսի 29-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Հայկ Կարապետյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և մարզային ենթակայության այն հաստատությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է ֆինասական աուդիտ: Օրակարգում ներառված էր՝

 <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին Վայոց ձորի մարզում կազմակերպվել է միասնական շաբաթօրյակ

<<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին Վայոց ձորի մարզում կազմակերպվել է միասնական շաբաթօրյակ 27.05.2017

> ծրագրի շրջանակներում մայիսի 27-ինՎայոց ձորի մարզում կազմակերպվել է միասնական շաբաթօրյակ: Շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու և մայիսի 27-ին միասնական շաբաթօրյակը պատշաճ կերպով իրականացնելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի համապատասխան որոշմամբ ձևավորվել է մարզային հանձնաժողով՝ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի գլխավորությամբ և մասնակցությամբ մարզպետարանի պաշտոնատար անձանց, մարզի համայնքների, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարների ներգրավմամբ: Նշենք, որ միասնական շաբաթօրյակին իրենց մասնակցությունն են ունեցել մարզի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, առողջապական, կրթական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներն ու կազմակերպությունները, ինչպես նաև անհատ բնակիչները: Վայոց ձորի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներն այցելել են

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 27.05.2017

Սիրելի հայրենակիցներ: Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի` Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ: Մայիսը հայ ժողովրդի համար եղել է հաղթանակների ու նվաճումների ամիս: Այդ նվաճումներից մեկն էլ 1918 թվականին Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորումն էր, հայոց պետականության հաստատումը` պետականության յոթդարյա կորստից հետո: Մեծ է 1918թ. մայիսի 28-ի խորհուրդը, քանզի վերագտնելով անկախությունը, հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի թոհուբոհում կենաց ու մահու պայքար մղեց երկու փլուզվող կայսրությունների փլատակների տակ մնալու վտանգի դեմ և հիմնադրեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Թեև մեր ժողովրդի պատմական կեսագրությունը եղել է նաև անկումներով, այնուամենայնիվ պատմությունն արձանագրել է մի շարք հերոսական վերելքներ, որոնցից մեկը 1918 թվականի հերոսամարտի արդյունքում ձեռք բերված պետականությունն է: Պատմական փաստ է

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացվող շաբաթօրյակի վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացվող շաբաթօրյակի վերաբերյալ 26.05.2017

2017 թվականի մայիսի 27-ին > ծրագրի շրջանակներում անցկացվելու է հանրապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում մարզի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին: Շաբաթօրյակին մասնակցություն են ունենալու և իրենց համագործակցված աշխատանքով նախաձեռնությունն իրականացնելու են մարզի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, կրթական, առողջապական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներն ու կազմակերպությունները, ինչպես նաև անհատ բնակիչները: Լրացուցիչ տեղեկությունների համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել > ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային հանձնաժողովի հետ՝ զանգահարելով (0281) 2-30-61 հեռախոսահամարով:

Վայոց ձորի դպրոցներում հնչեց <<Վերջին զանգը>>

Վայոց ձորի դպրոցներում հնչեց <<Վերջին զանգը>> 26.05.2017

Մայիսի 26-ին դպրոցական զանգը վերջին անգամ հնչեց նաև Վայոց ձորի դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար: Մարզում գործող միջնակարգ և ավագ դպրոցների 518 աշակերտներ հրաժեշտ տվեցին հարազատ դպրոցին ու սիրելի ուսուցիչներին: Մարզի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ այցելել են դպրոցներ և մասնակցել տոնական վերջին դասերին: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկա է գտնվել սամանապահ Խաչիկ համայնքի դպրոցում կազմակերպված տոնական միջոցառմանը: Մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը մասնակցել է Եղեգնաձորի ավագ դպրոցի, իսկ Մելս Հարությունյանը Ազատեկի միջնակարգ դպրոցի > տոնական միջոցառմանը: Սահմանամերձ Խնձորուտ համայնքի շրջանավարտներին շնորհավորելու է գնացել ՀՀ ՎՁՄ աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, իսկ Մարտիրոս և Բարձրունի համայնքների շրջանավարտներին՝ մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետի տեղակալ Աղվան Հարությունյանը: Նշենք

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 10:21:27