Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայոց բանակի 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառում՝ Եղեգնաձորի ավագ դպրոցում

30.01.2019

 Հունվարի 29-ին Եղեգնաձորի ավագ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ գրական երաժշտական ցերեկույթ, նվիրված Հայոց բանակի 27-րդ տարեդարձին:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ 4-ՐԴ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը, Վայոց ձորի մարզային զինկոմիսար Արմեն Հովհաննիսյանը, մարզային իշխանության  և Երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչներ, զիվորականներ, ծնողներ, աշակերտներ:

Ներկայացվեց բանակի ստեղծման պատմությունը, նրա անցած փառավոր ուղին: Ցուցադրվեց  Ապրիլյան քառօրյայի վայոցձորյան մասնակիցների մասին կինոպատմություն, որը նկարահանվել էր Մարզային երիտասարդական կենտրոնի կողմից:

Միջոցառման ավարտին մասնակիցներին ողջունեցին և շնորհակալական խոսքեր ասացին դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը և Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34